ԿԱՅԱՑԱՎ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ ԵՐԿՈՒ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Արխիվ 12-16ԿԱՅԱՑԱՎ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ ԵՐԿՈՒ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Ժամանակակից բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ ընթերցողին սեղանին դրեց բանաստեղծությունների միաժամանակ երկու ժողովածու`«Սիրո եւ մահվան տեսիլներ» եւ «Բռի աստվածներ»: Առաջին ժողովածուն հրատարկվել է այս տարվա մայիսին, իսկ երկրորդը`նախորդ տարի: Միայն ամիսներ անց, ընկերների հորդորով հեղինակը համաձայնեց կազամակերպել գրքերի շնորհանդեսը եւ դրանք անձամբ ներկայացնել իր ընթերցողին: Ժողովածուներում արծարծված են տարբեր թեմաներ`քաղաքականություն, հայրենասիրություն, սեր. «Գրքերն ուղղված է այն սերնդին, որը երբեւէ կհասկանա իմ ստեղծագործությունների գոնե 10 տոկոսը, ինչն ինձ համար երազանք է: Այժմ իմ գրածները չեն հասկանում եւ սա նորմալ է, եթե գրեի մի բան, որը հասկանային բոլորը , կնշանակեր ես էլ պետք է հավասարվեի բոլորին»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Դավիթ Մշեցին:
Երկու ժողովածուների տպագրության ծախսերի համար Դ. Մշեցին բանկից վերցրել է վարկով գումար, պարտքն ու վարկը չեն խանգարել բանաստեղծին կատարելու հոգու պահանջը: Նրա խոսքով`սխալ են այն կարծիքներն, ըստ որոնց Հայաստանում չկան ժամանակակից գրողներ. «Այսօր մենք ունենք փառահեղ գրականություն եւ ժամանակակից գրողներ: Պատմությունը նման է անբարո կնոջ, տարին մեկ է գալիս, բայց գալուց ամեն ինչ իր տեղն է դնում: Պատմությունը կգա եւ ամեն ինչ կսրբագրի, ի վերջո յուրաքանչյուր ժամանակ տալիս է իր ժամանակի բանաստեղծներին ու արձակագիրներին»,-ավելացրեց ժամանակակից բանաստեղծը:
Նշենք, որ երկու ժողովածուներն էլ վաճառվում են գրախանութներում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk