Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ

«Ի ՎԵՐՈՒՍՏ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ՉԷ»

Արխիվ 12-16

«Ի ՎԵՐՈՒՍՏ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ՉԷ»

 

Ադրբեջանի կողմից հրահրված հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի լարվածությունը խայտառակ շարունակություն ունեցավ հենց իրենց համար: Թշնամուն սանձելու գործողությունների արդյունքում` հայ զինվորին հաջողվեց ոչնչացնել տասնյակից ավելի զինված ազերու ու ազատագրել եւս մի քանի հենակետ: Սա, իհարկե, հպարտանալու ու կրկին հայ զինվորին փառք ու պատիվ ասելու առիթ է տալիս, բայց ոչ երբեք զգոնությունը թուլացնելու: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատերազմի թոհուբոհի միջով անցած ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻ հետ:


«ԱՅՍ ԱՄԵՆԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ԴՐՎԻ»


–Պարոն Հյուսնունց, ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին հայ զինվորների տված դասը ագրեսոր Ադրբեջանին:
– Անկեղծ ասած, ուրախանալու առիթ չունեմ: Գործողությունները հիմնականում իրականացվել են հրետանային ռմբակոծության տեսքով, եւ սա այն պարագան է, որ հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում: Ուղղակի, լինում են պարտվողներ, եւ մեր երիտասարդներն են զոհվում սահմանին: Եվ հրճվել, ուրախանալ, որ մենք թշնամու հենակետեր ենք ոչնչացրել կամ զինվորներ ենք սպանել, ճիշտ չէ, որովհետեւ այս ամենին պետք է վերջ դրվի: Սա տարածության վրա իրականացվող մի գործողություն է, որը երկուստեք վնասակար է բոլորիս համար: Ինձ թվում է` իրոք, մեր հակառակորդը պետք է այս ամենից դասեր քաղի եւ հասկանա, որ այս պատժիչ գործողություններն ընդամենը մի բան են հետապնդում` թշնամուն ուղղակի հասկացնել, որ այդ ավերածությունները ոչ մի` թե՛ ռազմական, թե՛ քաղաքական արդյունքի չեն բերելու:
– Այնուամենայնիվ, ժամանակը չէ՞ ընդլայնելու մարտական գործողությունները, որպեսզի Ձեր նշած լուծումը չուշանա:
– Ընդհանրապես, այսօրվա ռազմական վերլուծաբանների հաշվարկներով, եթե մասշտաբային ռազմական գործողություններ ծավալվեն, կորուստները լինելու են 25 անգամ ավելի: Տրամաբանության հետեւությունները թողնում եմ ձեզ: Առաջվա պատերազմի նման չի լինելու, այլ երկուստեք ողբերգական իրավիճակ է լինելու` մեծ զոհերով ու կորուստներով: Անկեղծ պիտի ամբողջ ազգով աղոթենք, որ այս պատերազմը չլինի: Ո՛չ թե մենք վախ ունենք, ո՛չ թե մենք քաջության պակաս ունենք, ուղղակի, ասում եմ, որ այս պատերազմը ռազմական ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ` սարսափելի մեծ կորուստների առաջ է կանգնեցնելու:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է


–Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ ՀՀ նախագահն անդրադառնալով սահմանային լարվածությանը` նշեց, որ երբ ասում է` Հայաստան` Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է: Արդյո՞ք կարելի է այս հայտարարությունը համարել քաղաքական շրջադարձ:
– Սա մեր արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, ՀՀ նախագահը նորություն չի ասել եւ, ընդհանրապես, հաստատել է, որ սա Հայաստան է եւ վերջ: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը, սա այլ խնդիր է: Եթե կան 20 արաբական անկախ երկրներ, թող լինի նաեւ երկու անկախ հայկական պետություն: Սա ընդհանրապես աղերս չունի որեւէ այլ տրամաբանության հետ:
– Նյու Յորքում սեպտեմբերի 24-25-ը հանդիպում տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ, ի՞նչ կարելի է ակնկալել նման ձեւաչափով բանակցություններից:
– Մեր բոլոր բարեկամները, այն բոլոր պետությունները, որոնք բարիդրացիական հարաբերություններ ունեն Հայաստանի Հանրապետության հետ, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Ադրբեջանին հասկացնեն, որ մենք դատապարտված ենք կռվելու եւ հաղթելու, մեր իրավունքները պաշտպանելու: Պարզապես, մենք ուզում ենք ապրել մեր երկրի վրա եւ որեւէ ուրիշ «ամբիցաներ» չունենք: Ուղղակի, ուզում ենք անկախ ապրել, ուզում ենք մեր հայկականությունը պաշտպանել, մեր կրոնը, մեր պատմությունը եւ մեր մշակույթը կրել: Եվ ի վերուստ հաղթանակ հասկացողությունը Ադրբեջանին շնորհված չէ, որովհետեւ կրկնում եմ` մենք դատապարտված ենք մեզ պաշտպանելու, մահու-կենաց կռիվ տալու: Ու ամբողջ աշխարհը սա պետք է հասկանա ու բացատրի մեր հակառակորդներին, մեր թշնամիներին, մեր չուզողներին` ադրբեջանցիներին ու թուրքերին: Այս թեզը մենք պետք է առաջ տանենք, որ 1894 թվականի, 1915-ի թվականի ցեղասպանության շարունակությունն են այսօրվա թուրք-ադրբեջանական գործողությունները:

«ՍԱ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՈՒՐԱԽԱԼԻ ՉԷ»


–Ի դեպ, սահմանային լարվածությանը զուգահեռ` տարբեր վերլուծաբանների կողմից մեղադրանքներ էին հնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին, քանի որ նրանք բավարարվեցին` հերթական հայտարարություններն անելով: Ի՞նչ կասեք այս մասին:
– ԵԱՀԿ Մինսկի խումբը հրամայական մանդատով օժտված չէ: Այդ կառույցը ստեղծվել է, որպեսզի բանակցային գործընթացները հունի մեջ պահի, եւ կարծում եմ` իրենք անում են լավագույնը, եւ ստատուս քվոն մի քայլ առաջ է: Եվ, կարծես թե, սահմանին մասսայական գործողություններ չեն կատարվում, այլ լոկալ կետերում միայն բռնկումներ են լինում: Կարծում եմ` ԵԱՀԿ Մինսկի խումբը իր առաքելությունը նորմալ է կատարել մինչեւ հիմա եւ իրենցից ավելին սպասելու ակնկալիքներ պետք է չունենանք:
– Ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին ԼՂՀ սահմանում:
– Անցած գիշեր մարտական գործողություններ են կատարվել Ակնայի ուղղությամբ, եւ թշնամին տասնյակ զոհեր ունի: Ադրբեջանն արդեն արձագանքում է այդ մասին` նշելով 3-4 զոհի անուն, բայց ավելի շատ են իրականում: Բայց էլի եմ ասում` սա երկուստեք ուրախալի չէ, այլ ողբերգական գործողություններ են: Եվ ինձ թվում է, որ Ադրբեջանը պետք է ուշքի գա եւ հասկանա, եթե այսպես շարունակի, ապա իրենց այլ փորձություններ են  սպասվում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե ՀակոբյանԻրավապահ մարմինները պարտավոր են գնալու այս խայտառակ կիբեռհանցագործության եւ հանցավոր այս շղթայի ետեւից 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված