«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները Ե՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է Դոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ) Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻՆ ՎԵՐՋ ԿԴՐՎԻ»

Արխիվ 12-16

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻՆ ՎԵՐՋ ԿԴՐՎԻ»

 

Տարածաշրջանային եւ ներքին քաղաքական զարգացումների մասին «Իրավունք»-ը զրուցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ

 

 

երջին ժամանակաշրջանում շատ լարված իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանին` թե՛ Տավուշում, թե՛ Ղարաբաղում: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը իր ելույթներից մեկում Հայաստանից պահանջել է Զանգեզուրը: Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հետագա զարգացումները:
– Շատ դժվար է կռահել Ադրբեջանի քայլերը, որովհետեւ չես կարող բարբարոսների հետ բարեկիրթ ձեւով կամ դիվանագիտորեն գործ ունենալ: Նրանք խանդում են իրենց իրավիճակին, ինչպես նաեւ առաջիկայում ունեն ընտրություններ: Առավել եւս, միջազգային հանրությունը Ադրբեջանին բավականին լուրջ ճնշման տակ է պահում` կապված այդ երկրում ոչ ժողովրդավարական գործընթացների հետ:
Ես չեմ կարծում, որ պատերազմ կլինի, քանի որ Ադրբեջանը երբեք ու երբեք պատերազմի պատրաստ չի, բայց միեւնույն ժամանակ երկրի նախագահի կողմից հնչեց գնահատական այն առումով, որ հենց մեր կողմից համարժեք պատասխան կտրվի Ադրբեջանի ամեն մի գործողության, քանի որ միջազգային հանրությունը դեռ չի կարողանում վերջնականապես Ադրբեջանին կարգի հրավիրել եւ պարտադրել, որ իրենց դրսեւորեն որպես 21-րդ դարի պետություն: Ինչպես նշեց նախագահը` մենք, իհարկե, պատերազմից վախենում ենք, քանի որ, ինչպես բոլոր նորմալ մարդիկ պատերազմ չենք ցանկանում, բայց կռվելուց երբեք չենք վախենում: Եվ դրա փայլուն օրինակներն արդեն տվել ենք Հայաստանի անկախանալու տարիներից ի վեր մինչեւ մեր օրերը:
– Իսկ բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց գրանցելու հույսեր կա՞ն:
– Կարծում եմ, առաջընթացի մասին այս ընթացքում հնարավոր չէ խոսել, որովհետեւ ադրբեջանական քաղաքականությունն այլ հարթության վրա է. մենք խաղաղ բանակցությունների կողմնակից ենք, իսկ ադրբեջանական կողմն իր ներքին` անձերի, իշխանությունների շահերից բխող պատճառներով հետաձգում կամ տապալում է բանակցությունները:
– Հնարավո՞ր է, որ մոտակա ժամանակներում Ադրբեջանի կողմից ագրեսիան այնքան ուժեղանա, որ Հայաստանը ստիպված լինի դիմել ՀԱՊԿ-ին:
– Այսպիսի լարված ժամանակներում կանխորոշելը շատ դժվար է: Վստահ եմ, որ մեր բանակը ցանկացած դրսեւրոման առումով իր պաշտպանական կարողությունները կօգտագործի: Չեմ կարծում, որ կհասունանան այդպիսի մոտեցումներ, բայց կարելի է ենթադրել, որ միջազգային հանրությունն էլ մեզ կմիանա: Իսկ եթե միջազգային հանրությունը ցանկանում է, որ լարվածությունը չուժեղանա, հավասարման նշան մեր եւ նրանց միջեւ չպետք է դրվի, իրերն իրենց անուններով պետք է կոչվեն:
– Անդրադառնանք ներքին քաղաքական զարգացումներին: Պարոն Սահակյան, ինչո՞ւ է հիմա կարեւոր կատարել սահմանադրական բարեփոխումները:
– Խորհրդարանական մոդելի խնդիրը նորանկախ Հայաստանի առաջին իսկ օրվանից եղել է: Մի քանի նախագծեր են Ազգային ժողովում քննարկվել-մերժվել: Իսկ վերջին թե՛ խորհրդարանական, թե՛ մասնավորապես նախագահական ընտրությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերը համատեղել էին այս հարցում իրենց ծրագրերը եւ պահանջում էին կառավարման մոդելի փոփոխություն, համամասնական ընտրությունների խնդիր է բարձրացվել:
Սահմանադրությունը մասնագիտական փաստաթուղթ է, որի հետեւանքները քաղաքական են: Անցումը նախագահական մոդելից կիսանախագահականի կես քայլ էր, որպեսզի գնայինք կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի: Կան երկրներ, որոնք նախագահական կամ կիսանախագահական կառավարման մոդելով առաջընթաց ունեն եւ հակառակը: Յուրաքանչյուր պետություն իր ներքին զգայարաններով պետք է կարողանա կանխորոշել կառավարման մոդելը:
Նեղ կուսակցական շահերից ելնելով, օրինակ` Հանրապետականի համար լավ է նախագահական կամ կիսանախագահական մոդելը. կունենաս նախագահ եւ իշխանությունը քոնն է: Բայց եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդը շատ ավելի գործուն մասնակցի կառավարման գործընթացներին, այսինքն բոլոր քաղաքական ուժերը պետք է կարողանան իրենց տրված ձայների հետեւանքով մասնակցել կառավարմանը: Այս սահմանադրական բարեփոխությունը հենց դրան է տանում: Այսօր Սահմանադրության նախագծով առաջարկվող բանաձեւումներն այնպիսին են, որ քաղաքական մեծամասնությունն առանց ընդդիմության, ոչինչ չի կարող որոշել: Այսինքն` դրանով ապահովվում է, որ ընդդիմությունը պետք է մասնակցի ցանկացած որոշում կայացնելուն:
Կարծում եմ, եթե այս Սահմանադրությունն ընդունվեց` քաղաքական պոպուլիզմին վերջ կդրվի: Կսահմանափակվի ժողովրդի անունից խոսելը, որովհետեւ, ըստ նոր Սահմանադրության, եթե 50 հազար ստորագրություն որեւէ քաղաքական ուժ կամ հենց ժողովուրդը կարողանա հավաքել, քննարկելի կդարձնի հարցն Ազգային ժողովում: Ավելին` ԱԺ-ում բոլոր կարեւորագույն հարցերը առաջարկվում է ընդունել պատգամավորների 3/5-ի քվեարկությամբ: Մեխանիզմն այնպիսին է, որ ձայների 3/5-րդ քաղաքական մեծամասնությունը երբեք չի կարող ունենալ` անապայման պետք է համագործակցի ընդդիմության հետ:
– Պարոն Սահակյան, այսօր ձեւավորվել է «Ոչ»-ի ճակատ, որը փաստացի որեւէ առաջարկ կամ պահանջ չի ներկայացնում: Ո՞րն է իրենց նպատակը:
– Ճակատը շատ խայտաբղետ է, որովհետեւ ոչ թե քննարկում են, այլ պարզապես ասում են` ոչ: Որեւէ հայեցակարգ, որեւէ մոտեցում չկա: Մի կողմից` պայքար է իշխանության դեմ, մյուս կողմից` ըստ երեւույթին, որեւէ առաջարկություն չկա: Նախագահն ամիսներ առաջ խոսեց այլընտրանքային մոդելի մասին: Նրանք կարող էին համարժեք այլընտրանքային նախագիծ առաջարկել: Փաստացի, նրանք, ովքեր 2005 թվականին բոյկոտում էին սահմանադրական փոփոխությունները, այսօր ասում են, որ այդ նույն գործող Սահմանադրությունն ավելի լավն է: Սա աբսուրդի հասնող մոտեցում է, եւ չեմ կարծում, որ ճիշտ են հաշվարկել ժողովրդի մոտեցումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Երբ հարց են տալիս` ինչո՞ւ «ոչ»` չեն կարողանում պատասխանել: Իշխանափոխությունը ուրիշ ծրագիր է, սահմանադրական փոփոխությունը` ուրիշ:
Հիմնական քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտում որեւիցե դերակատարում ունեն, արդեն կառուցողական, կոնսոլիդացիոն երեւույթների մեջ են:
Իսկ «Ոչ»-ի ճակատի հարթակում տեղավորվում է նաեւ ընդդիմական խոսքը, եւ հենց ժողովրդավարության առավելությունն այն է, որ ազատ խոսքը, նույնիսկ, եթե ընդունելի չէ այս կամ այն ուժի կողմից, չի կարելի կասեցնել:
– Պարոն Սահակյան , ինչո՞ւ ընդունեցիք նիստերը Հ1-ի ուղիղ եթերով հեռարձակելու առաջարկը` փաստացի կատարելով ընդդիմության պահանջը:
– ԱԺ-ն որեւէ լիազորություն չունի որեւէ հեռուստաընկերության պարտադրել, որպեսզի ցույց տան ԱԺ նիստերը: Դրա համար մենք ունենք կանոնակարգի հատուկ կետ, որտեղ ասված է` եթե ԱԺ-ն հնարավորություններ ունի, ապա կարող է մրցույթ հայտարարել եւ վճարովի եթեր դուրս գալ: Սակայն Հ1-ն իր հանձնառությամբ, իր հաշվին ցուցադրեց: Դա ցանկացած լրատվամիջոցի իրավունքն է: Ըստ էության, ընդդիմությունը մտածում էր, որ դրանով կկարողանա աժիոտաժ ստեղծել, եւ ինչ-որ վախեր ուներ, որ իբր մենք չենք ուզում, որ հասարակությունը տեսնի, իրենց միտումը դա էր: Բայց կարծում եմ, Հանրային հեռուստատեսությամբ ցույց տալ ԱԺ նիստը` սա Սահմանադրության բարեփոխումների ամենադրական PR-ն էր:
– Կարծես, սահմանադրության բարեփոխումների առումով որեւէ լուրջ ասելիք չներկայացնելով, որոշ ընդդիմադիրներ մեղադրանք հնչեցին բյուջեի միջոցները Ազգային ժողովի տարածքի շատրվանի վերակառուցմանը ծախսելու կապակցությամբ: Արդյո՞ք կար դրա անհրաժեշտությունը:
– Պետական բյուջեն ունի իր հոդվածները, որոնք հաստատվում են Ազգային ժողովում: Ընդ որում` շատրվանի վրա այդ ծախսերը այնդքան չեն, ինչ իրենք մտածում են: Դա որեւէ անհատի համար չէ վերանորոգված. Ազգային ժողովը` իր բակով, Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, որտեղ այցելում են եւ՛ դիվանագետներ, ե՛ւ հյուրեր, ե՛ւ պարզապես մարդիկ, տեսնում են պետությունը: Իսկ իմիջի առումով` պետությունը պետք է կարողանա միջավայր ստեղծել: Այդ բարեկարգումը պայմանավորված էր նրանով , որ գետնի տակի ամբողջ խողովակները տասնամյակների ընթացքում փտել էին, իսկ այսօր այլեւս ջրի կորուստներ չունենք:
Մի առումով Ռիշելյեի խոսքը հիշեցի, որն ասել էր` տվեք ինձ 6 բառանոց մի ճշմարիտ նախադասություն, եւ ես կորոշեմ հեղինակին կախաղան բարձրացնելու պատճառը: Այնպես որ, ընդդիմադիրները շատրվանի պարզ, զուլալ ջրում մազ են փնտրում, մոռանալով, որ նրանց ղեկավարները ժամանակին ինչպիսի վերաբերմունք ունեին ազատ խոսքին եւ ինչպես էին բնութագրվում այն հարցերում, որոնք այսօր մեզ են տալիս:

Զրույցը վարեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված