Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՕԵԿ-Ը ԽԱՌՆ Է. ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԿՆՔԱՀԱՅՐԸ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ԽԱՌՆ Է. ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԿՆՔԱՀԱՅՐԸ

 

Երեկ «Իրավունքը» մի ամբողջ օր փորձում էր կապ հաստատել ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորների հետ, որպեսզի պարզեր նրանց տեսակետը` «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» շարժմանը միացած «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ հնչեցրած տեսակետների շուրջ, որոնց մի մասը, մեղմ ասած, չեն համապատասխանում ՕԵԿ-ի որդեգրած քաղաքականությանը: Սակայն, զարմանալիորեն, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հեռախոսահամարները մի մարդու պես լուռ էին: Ինչեւէ, ոչինչ հենց այնպես չի լինում. միգուցե, ՕԵԿ-ական պատգամավորները խառն են, չէ որ Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ում հետ, որքան էլ հերքեն, բայց մեծ հույսեր է կապում «Հայկական վերածնունդ» անունով զարդարված «Օրինաց երկիր» կուսակցության ակտիվը: Հավելենք, որ Ա. Աբրահամյանի հայաստանյան այցն այս անգամ պայմանավորված էր նաեւ պատմական իրադարձությամբ` վերջինս կիրակի օրը Մայր Աթոռում մասնակցեց 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնության արարողությանը` մի շարք պաշտոնյաների հետ միասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ