Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԵՍ ԽՈՍԵԼԻՍ ԿԱՄ ՃԻՇՏՆ ԵՄ ԱՍՈՒՄ, ԿԱՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ»
Արխիվ 12-16Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԵՍ ԽՈՍԵԼԻՍ ԿԱՄ ՃԻՇՏՆ ԵՄ ԱՍՈՒՄ, ԿԱՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ»
«Իրավունքի» հետ զրույցում օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով ծեծի ենթարկված նախկինում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությանը, թե իբր նրան ծեծի ենթարկողների մեջ է եղել Հայրապետյանի թիկնազորի անդամներից Տիգրանը, հերքել էր դա՝ ասելով. «Մի թաղամասում ենք ապրում, հիսուն տարի է՝ ճանաչում եմ: Նորմալ հարաբերություններ ունեի հետը մինչեւ այն պահը, երբ իր հորեղբոր հարսին փորձել էր բռնաբարել: Դրանից հետո ոչ մի հարաբերության մեջ չեմ»:
Նկատենք, որ ՀՖՖ նախագահը վերոհիշյալ հրապարակային հայտարարության մեջ Ս. Հակոբյանին հասցեագրված լուրջ մեղադրանք կա: Այսինքն՝ եթե ոչ իրավապահները, ապա առնվազն Հակոբյանը պետք է, որ պարզաբանում պահանջեր Ռ. Հակոբյանից կամ գոնե հրապարակավ հերքեր նրա ասածը: Նման հերքման մասին չէինք լսել, ուստիեւ՝ ինքներս փորձեցինք հիվանդանոցից արդեն դուրս գրված Սմբատ Հակոբյանից ստանալ Հայրապետյանի հայտարարության հերքումը: Մեր զանգին պատասխանեցին, բայց երբ ներկայացանք, որ լրագրող ենք, միանգամից ասաց. «Սխալ եք զանգել, սխալվել եք»: Դրանից հետո միանգամից անջատեց երկու համարներն էլ:
Արդյոք պարոն Հայրապետյանից իր հրապարակային հայտարարությունից հետո, որեւէ մեկը բացատրություն պահանջե՞լ է. այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՖՖ նախագահից, ով նկատեց. «Ոչ, չեմ էլ հասկանում ո՞վ պետք է դիմեր: Իմացեք՝ ես խոսելուց կամ ճիշտն եմ ասում, կամ ընդհանրապես չեմ խոսում»:
Հայրապետյանի համար զարմանալի չէ նաեւ ազատամարտիկի հանգստությունը եւ իր անվան շուրջ բարձրացած աղմուկը, որ նույնքան արագ էլ մարեց. «Չեմ զարմանում, ի՞նչ ասեմ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
