ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՆԱՄԱԿՈ՞Վ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Արխիվ 12-16ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՆԱՄԱԿՈ՞Վ
ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովը փակ նիստ էր գումարել: Նիստի ավարտին հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկման ընթացքում հանգել են որոշակի եզրահանգումների: Իսկ թե ինչ եզրահանգումներ, Քոքոբելյանը չմանրամասնեց:
Պատասխանելով լրագրողների հարցերին, որոնցից մեկն էլ առնչվում էր ՀԱՊԿ-ին, Քոքոբելյանը խիստ քննադատության ենթարկեց ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին:
Թեեւ պատգամավորը երկու օր առաջ նամակ է գրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ սահմանային լարվածության առնչությամբ, սակայն պրն Քոքոբելյանը միայն ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի անգործության մասին էր շարունակ խոսում եւ ոչ մի թթու խոսք Արեւմուտքի մասին: Ջայլամային քաղաքականությունը թերեւս հարիր է արեւմուտքին, ինչին ականատես եղանք նաեւ այս օրերին:
Արեւմտամետ պատգամավորին ցանկանում ենք հիշեցնել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի գնահատականը: Արեւմուտքն Ուկրաինայում ռուսական ագրեսիայի համար պատժամիջոցներ է կիրառում, մինչդեռ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկում Ադրբեջանին զսպելու համար:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk