«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները Ե՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է Դոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ) Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից

ԻՆՉՈՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՄԵԿՆԵԼ ՆՅՈՒ ՅՈՒՐՔ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՄԵԿՆԵԼ ՆՅՈՒ ՅՈՒՐՔ

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, Minval.az կայքը, պարզաբանել է, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմկենեց ո՛չ Նյու Յորք, ո՛չ Մոսկվա: Այնտեղ մասնավորապես ասվում է. «Անցած շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Եվրոպայում ամենամեծ մզկիթի վերաբացման արարողությունը, որին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Որոշ փորձագետներ նշում են, որ այն փաստը, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել միջոցառումներին, որոնց ներկա են գտնվել Պուտինն ու Էրդողանը, բավականին զարմանալի է: Նրանց խոսքով՝ հավանաբար դրա համար լուրջ պատճառներ են եղել: «Վերջին ամիսներին Ռուսաստանի հետ Ադրբեջանի մերձեցումը Արևմուտքի երկրների հետ լուրջ առճակատման հանգեցրեց: Արևմուտքի երկրները բացահայտ հայտարարեցին, որ սկզբունքային հարցերում զիջումների չեն գնա Ադրբեջանի իշխանությունների հետ: Հավանաբար, հաշվի առնելով այս ամենը, Իլհամ Ալիևը չի ցանկանում բացահայտ ներկայացնել իր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-հայտարարել են փորձագետները:

Իլհամ Ալիևը չի մասնակցել նաև նախօրեին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին: Միջոցառմանը երկիրը ներկայացրել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանացի քաղաքագետ Նաթիկ Միրին կարծիք է հայտնել, որ լուրջ անհրաժեշտություն չի տեսնում Ալիևի՝ Մոսկվա այցի մեջ, քանի որ Պուտինի և Ալիևի դիրքորոշումներն առանց այդ էլ պարզ են: Փորձագետներից մեկը նշում է, որ հրաժարվելով Մոսկվա այցից՝ Ադրբեջանի նախագահը հող է նախապատրաստել, որպեսզի մի քանի օրից չմեկնի նաև Նյու Յորք: Հիշեցնենք, որ օրերս ՄԱԿ-ում Իլհամ Ալիևն արժանացավ Հարավ-Հարավ մրցանակի` հազարամյակի զարգացման նպատակների հաջող կատարման համար: Ադբրեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն՝ այդ մրցանակը շնորհվում է երկրներին, որոնք հաջողությունների են հասել գյուղատնտեսության և արդյունաբերական անվտանգության զարգացման հարցում:


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված