Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ

 

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

 

 

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում

 


Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհակալ եմ Նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար:

Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:

Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:

2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացնել Կոսովոյում, իսկ հետագայում՝  նաև Իրաքում: 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը և, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

 

Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը: Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈԻՆԻՖԻԼ առաքելությունում: Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ առաքելությանը: Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:

Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:

Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ և թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ:

 

 

Շնորհակալություն:

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված