ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՉԷՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՉԷՐ
ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի օրակարգում այսօր մեկ հարց էր ընդգրկված, որը վերաբերում էր տեսանկարահանող սարքերին: Հարցն օրակարգում ընդգրկվել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկով: Խոսքը, մասնավորապես վերաբերում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելուն: Պատգամավորը, սակայն, չէր մասնակցում հարգելի պատճառներով, իսկ թե որն է պատճառը չնշվեց: Մեր տեղեկություններով Փաշինյանը գտնվում է Միացյալ նահանգներում, ինչի մասին տեղեկացրել էինք ավելի վաղ: Երկրում տիրող այս լարված իրավիճակում, ԱԺ աամենաբարձրախոս պատգամավորներից Փաշինյանը որոշել է հանգրվան գտնել Միացյալ նահանգներում, որտեղից պետք է գումարներ հայթայթի ստեղծվող կուսակցության հոգսերը հոգալու նպատակով:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց նախագծի քննարկումը մեկ տարով հետաձգել, ապա հիշեցրեց՝ ՕԵԿ պատգամավորներն ու ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւս ներկայացրել են նախագծեր տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների մասին: Վերոնշյալ հարցի վերաբերյալ նոյեմբերին խորհրդարանում տեղի կունենան լսումներ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

