Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ «ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է» ՄԱՏՈՒՑՈՒՄ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ

Արխիվ 12-16

ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ «ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է»

ՄԱՏՈՒՑՈՒՄ  ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ

 

Հավանաբար, դեկտեմբերի վեցին,  նոր Սահմանադրությունը կդրվի հանրաքվեի: Մինչ այդ իշխանական գրեթե բոլոր շրջանակները ջանում են  բոլոր հնարավոր միջոցներով դրական  ներկայացնել նոր Սահմանադրությունը:  ժողովուրդը «այո» ասի նոր սահմանադրությանը, ինչպես դա կանդրադառնա  համայնքների զարգացման վրա, ինչ կփոխի  գյուղացիների կյանքում: Այս եւ այլ հարցերի  մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի հետ:


- Պրն Տերտերյան, նոր սահմանադրությունը, եթե ընդունվի հանրության կողմից, համայնքների զարգացման վրա դա ինչպե՞ս կանդրադառնա:

- Բարդ հարց է: Երկրի  կառավարման արդյունավետությունից կախված է ամեն ինչ:  Սահմանադրական բարեփոխումները  կավելացնեն մեր զարգացման տեմպերը:


- Իսկ գործող սահմանադրության շրջանակներում  գյուղապետերը չե՞ն կարոդ արդյունավետ աշխատել:

- Նոր սահմանադրության շրջանակներում մեծ ռեզերվ ունենք ավելի արդյունավետ կառավարում իրականացնել տեղական ինքնակառավարման մակարդակում:  Կառավարման այս համակարգում էլ գյուղապետ Տերտերյանը կարող է աշխատել վատ, իսկ մի այլ գյուղապետ` ավելի էֆֆեկտիվ: Բայց սահմանադրական բարեփոխումներն ավելի մեծ ամբիցիա, ավելի մեծ  հնարավորություն  պետք է ձեւավորեն:


- Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե  իշխանությունը հրահանգել է  մարզպետներին ու գյուղապետերին մինչ հանրաքվեն  քաղաքացիներին տրամադրել «այո»-ի:

-Բացարձակապես նման բան չկա: Բարեփոխումներն են, պետք է անցկացվեն, հանրաքվեն էլ պետք է անցնի ըստ ընթացակարգի:


- Իսկ եթե ժողովուրդը  ասի «ոչ»  նոր սահմանադրությանը, ինչպես կընկալվի այն իշխանության կողմից:

- Կընկալվի որպես «ոչ»:


- Մտավախություն չունե՞ք, որ  սահմանադրական բարեփոխումների դեմ ձեւավորված «Ոչ»-ի ճակատը  կտապալեն  սահմանադրական բարեփոխումները:

- Եթե օրենքով   թույլատրված շրջանակում է ամեն ինչ… քվեարկության արդյունքը  ցույց կտա:

- Ո՞ւնի  ռեսուրս  «Ոչ»-ի ճակատը  տապալելու գործընթացը:

- Իմ տպավորությամբ` ոչ: Տապալելու խնդիր չկա, այլ համոզել, որ նրանք դեմ քվեարկեն նոր սահմանադրությանը կամ չքվեարկեն:

- Պրն Տերտերյան, գյուղապետերի մի մասը դեռ շարունակում է դժգոհել   համայնքների խոշորացման ծրագրից: Դժգոհում են այն գյուղապետերը, որոնք, ըստ իրենց, կարողանում են  արդյունավետ տնօրինել  ֆինանսական միջոցները:Դուք հաշվի առնում ենք այդ դժգոհյությունները:

- Իհարկե, բայց ձեր տպավորություններն այնքան էլ  իրականությանը չեն համապատասխանում: Ձեր ասած գյուղապետերը, որոնք քիչ թե շատ կարողանում են  էֆֆեկտիվ աշխատել, դեմ չեն   համայնքների խոշորացմանը:  Իսկ այն գյուղապետերը, որոնք դժգոհ են, փորձում  ենք համոզել նրանց հակառակը:


- Գետափի գյուղապետն օրինակ, ասում է, որ իր գյուղը շուտով Եվրոպա է դառնալու, ինչո՞ւ ինքը պետք է միանա այլ գյուղերի:

- Ինքը  էդքան վստա՞հ է, որ իր գյուղը Եվրոպա է դառնալու:


- Ասում է` շուտով դառնալո՞ւ է:

- Գետափի գյուղապետն այս խնդրում մի ձայն ունի: Մնացած դեպքերում ինքը չափազանցնում է: Իհարկե, լավ է, որ Գետափի գյուղապետը նման ամբիցիա ունի եւ ասեմ, որ  համայնքը կազմակերպվածներից է: Խոշորացման դեպքում  համայնքի`Եվրոպա դառնալու  շանսը մեծանում է: Համայնքների խոշորացման մասին խոսելիս մենք  փաստարկը լավ կամ վատ գյուղը չէ, այլ խոշոր կառավարման համակարգն  ավելի արդյունավետ է: Կարծես թե արջի ծառայություն եմ մատուցում իմ ընկերոջը (նկատի ունի  Գետափի գյուղապետին-խմբ.), բայց գնացեք  Գետափ եւ բոլորին հարցրեք` դուք Եվրոպա՞ եք, համամի՞տ եք գյուղապետի կարծիքին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե ՀակոբյանԻրավապահ մարմինները պարտավոր են գնալու այս խայտառակ կիբեռհանցագործության եւ հանցավոր այս շղթայի ետեւից 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված