Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Գալուստ Սահակյան. Եթե Սահմանադրությունն ընդունվեց՝ քաղաքական պոպուլիզմին վերջ կդրվի

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյան. Եթե Սահմանադրությունն ընդունվեց՝

քաղաքական պոպուլիզմին վերջ կդրվի



Տարածաշրջանային եւ ներքին քաղաքական զարգացումների մասին «Իրավունք»-ը զրուցեց ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի հետ


-  Վերջին ժամանակաշրջանում շատ լարված իրավիճակ է ստեղծվել  հայ-ադրբեջանական սահմանին, թե՛Տավուշում, թե՛ Ղարաբաղում: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը իր ելույթներից մեկում Հայաստանից պահանջել է Զանգեզուրը: Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հետագա զարգացումները:

-  Շատ դժվար է կռահել Ադրբեջանին, որովեհեեւ, չես կարող բարեկիրթ ձեւով կամ դիվանագիտորեն բարբարոսների հետ գործ ունենալ:Նրանք խանդում են իրենց իրավիճակը, ինչպես նաեւ առաջիկայում ունեն ընտրություններ: Առավել եւս միջազգային հանրությունը Ադրբեջանը բավականին լուրջ ճնշման տակ է պահում՝ կապված այդ երկրում ոչ ժողովրդավարական գործընթացների հետ:

Ես չեմ կարծում, որ պատերազմ կլինի, քանի որ Ադրբեջանն երբեք ու երբեք պատերազմի պատրաստ չի, բայց միեւնույն ժամանակ երկրի նախագահի կողմից հնչեց գնահատական այն առումով, որ հենց մեր կողմից համարժեք պատասխան կտրվի Ադրբեջանի ամեն մի գործողության, քանի որ միջազգային հանրությունը դեռ չի կարողանում վերջնականապես Ադրբեջանին կարգի հրավիրել եւ պարտադրել որ իրենց դրսեւորեն որպես 21-րդ դարի պետության: Ինչպես նշեց նախագահը՝ մենք, իհարկե, պատերազմից վախենում ենք, քանի որ ինչպես բոլոր նորմալ մարդիկ պատերազմ չենք ցանկանում, բայց կռվելուց երբեք չենք վախենում: Եւ դրա փայլուն օրինակներն արդեն տվել ենք Հայաստանի անկախանալու տարիներից ի վեր մինչեւ մեր օրերը:

-  Իսկ բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց գրանցելու հույսեր կան՞:

-  Կարծում եմ, առաջընթացի մասին այս ընթացքում հնարավոր չէ խոսել, որովհետեւ ադրբեջանական քաղաքականությունն այլ հարթության վրա է. մենք խաղաղ բանակցությունների կողմնակից ենք, իսկ ադրբեջանական կողմն իր ներքին՝ անձերի, իշխանությունների շահերից բխող պատճառներով հետաձգում կամ տապալում է բանակցությունները:

-  Հնարավո՞ր է, որ մոտակա ժամանակներում Ադրբեջանի կողմից ագրեսիան այնքան ուժեղանա, որ Հայաստանը ստիպված լինի դիմել ՀԱՊԿ-ին:

-  Այսպիսի լարված  ժամանակներում կանխորոշելը շատ դժվար է: Վստահ եմ, որ մեր բանակը ցանկացած դրսեւրոման առումով իր պաշտպանական կարողությունները կօգտագործի: Չեմ կարծում, որ կհասունանան այդպիսի մոտեցումներ, բայց կարելի է ենթադրել, որ միջազգային հանրությունն էլ մեզ կմիանա:  Իսկ եթե միջազգային հանրությունը ցանկանում է, որ լարվածությունը չուժեղանա, հավասարման նշան մեր եւ նրանց միջեւ չպետք է դրվի, իրերն իրենց անուններով պետք է կոչվեն:

-  Անդրադառնանք ներքին քաղաքական զարգացումներին: Պարոն Սահակյան, ինչու՞ է հիմա կարեւոր կատարել սահմանադրական բարեփոխումները:

-  Խորհրդարանական մոդելի խնդիրը նորանկախ Հայաստանի առաջին իսկ օրվանից եղել է: Մի քանի նախագծեր են Ազգային Ժողովում քննարկվել-մերժվել: Իսկ վերջին թե՛ խորհրդարանական, թե՛ մասնավորապես նախագահական ընտրությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերը համատեղել էին այս հարցում իրենց ծրագրերը եւ պահանջում էին կառավարման մոդելի փոփոխություն, համամասնական ընտրությունների խնդիր է բարձրացվել:

Սահմանադրությունը մասնագիտական փաստաթուղթ է, որի հետեւանքները քաղաքական են: Անցումը նախագահական մոդելից կիսանախագահականի կես քայլ էր, որպեսզի գնայինք կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի: Կան երկրներ, որոնք նախագահական կամ կիսանախագահական կառավարման մոդելով  առաջընթաց ունեն եւ հակառակը: Յուրաքանչյուր պետություն իր ներքին զգայարաններով պետք է կարողանա կանխորոշել կառավարման մոդելը:

Նեղ կուսակցական շահերից ելնելով, օրինակ՝ Հանրապետականի համար լավ է նախագահական կամ կիսանախագահական մոդելը. կունենաս նախագահ եւ իշխանությունը քոնն է: Բայց եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդը շատ ավելի գործուն մասնակցի կառավարման գործըթացներին, այսինքն բոլոր քաղաքական ուժերը պետք է կարողանան իրենց տրված ձայների հետեւանքով մասնակցել կառավարմանը: Այս սահմանադրական բարեփոխությունը հենց դրան է տանում: Այսօր սահմանադրության նախագծով առաջարկվող բանաձեւումները այնպիսին են, որ քաղաքական մեծամասնությունն առանց ընդդիմության ոչինչ չի կարող որոշել: Այսինքն դրանով ապահովվում է, որ ընդդիմությունը պետք է մասնակցի ցանկացած որոշման կայացնելուն:

Կարծում եմ, եթե այս Սահմանադրությունն ընդունվեց՝ քաղաքական պոպուլիզմին վերջ կդրվի: Կսահմանափակվի ժողովրդի անունից խոսելը, որովհետեւ, ըստ նոր Սահմանադրության, եթե  50 հազար ստորագրություն որեւէ քաղաքական ուժ կամ հենց ժողովուրդը կարողանա հավաքել, քննարկելի կդարձնի հարցն Ազգային ժողովում: Ավելին, ԱԺ-ում բոլոր կարեւորագույն հարցերը առաջարկվում է ընդունել պատգամավորների 3/5-ի քվեարկությամբ: Մեխանիզմն այնպիսին է, որ ձայների 3/5-րդ  քաղաքական մեծամասնությունն երբեք չի կարող ունենալ` անապայման պետք է համագործակցի ընդդիմության հետ:

-  Պարոն Սահակյան, այսօր ձեւավորվել է «ոչ»-ի ճակատ, որը փաստացի որեւէ առաջարկ կամ պահանջ չի ներկայացնում:Ո՞րն է իրենց նպատակը:

-   Ճակատը շատ խայտաբղետ է, որովհետեւ ոչ թե քննարկում են, այլ պարզապես ասում են՝ոչ: Որեւէ հայեցակարգ, որեւէ մոտեցում չկա: Մի կողմից՝ պայքար է իշխանության դեմ, մյուս կողմից՝ ըստ երեւույթին, որեւէ առաջարկություն չկա: Նախագահն ամիսներ առաջ խոսեց այլընտրանքային մոդելի մասին:  Նրանք կարող էին համարժեք այլընտրանքային նախագիծ առաջարկել: Փաստացի նրանք, ովքեր 2005 թվ.-ին բոյկոտում էին սահմանադրական փոփոխությունները, այսօր ասում են, որ այդ նույն գործող Սահմանադրությունն ավելի լավն է: Սա աբսուրդի հասնող մոտեցում է , եւ ես չեմ կարծում, որ ճիշտ են հաշվարկել ժողովրդի մոտեցումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Երբ հարց են տալիս՝ ինչու՞՝ «ոչ՝» չեն կարողանում պատասխանել: Իշխանափոխությունը ուրիշ ծրագիր է, սահմանադրական փոփոխությունը՝ ուրիշ:

Հիմնական քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտում որեւիցե դերակատարում ունեն, արդեն կառուցողական,  կոնսոլիդացիոն երեւույթների մեջ են:

Իսկ Ոչ-ի ճակատի  հարթակում տեղավորվում է նաեւ ընդդիմական խոսքը, եւ հենց ժողովրդավարության առավելությունը նա է, որ ազատ խոսքը, նույնիսկ, եթե ընդունելի չէ այս կամ այն ուժի կողմից,  չի կարելի կասեցնել:

Պարոն Սահակյան , ինչո՞ւ ընդունեցիք նիստերը Հ1-ի ուղիղ եթերով հեռարձակելու  առաջարկը ՝ փաստացի կատարելով ընդդիմության առաջարկը:

-  ԱԺ-ն որեւէ լիազորություն չունի որեւէ հեռուստաընկերության պարտադրել, որպեսզի ցույց տան ԱԺ նիտերը: Դրա համար մենք ունենք կանոնակարգի հատուկ կետ, որտեղ ասված է. եթե ԱԺ-ն հնարավորություններ ունի, ապա կարող է մրցույթ  հայտարարել եւ վճարովի եթեր դուրս գալ: Սակայն  Հ1-ն իր հանձնառությամբ, իր հաշվին ցուցադրեց: Դա ցանկացած լրատվամիջոցի իրավունքն է: Ըստ էության, ընդդիմությունը մտածում էր, որ դրանով կկարողանա աժիոտաժ ստեղծել, եւ ինչ-որ վախեր ուներ, որ իբր մենք չենք ուզում, որ  հասարակությունը տեսնի,իրենց միտումը դա էր: Բայց կարծում եմ, Հանրային հեռուստատեսությամբ ցույց տալ ԱԺ նիստը՝ սա սահմանադրության բարեփոխումների ամենադրական PR-ն էր:

-  Կարծես սահմանադրության բարեփոխումների առումով որեւ է լուրջ ասելիք չներկայացնելով, որոշ ընդդիմադիրներ մեղադրանք հնչեցին բյուջեի միջոցները Ազգային Ժողովի տարածքի շատրվանի վերակառուցմանը ծախսելու կապակցությամբ: Արդյո՞ք կար դրա անհրաժեշտությունը:

- Պետական բյուջեն ունի իր հոդվածները, որոնք հաստատվում են Ազգային Ժողովում: Ընդ որում՝ շատրվանի վրա  այդ ծախսերը այնդքան չեն, ինչ իրենք մտածում են: Դա որեւէ անհատի համար չէ վերանորոգված. Ազգային Ժողովը իր բակով Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, որտեղ այցելում են եւ՛ դիվանագետներ, ե՛ւ հյուրեր, ե՛ւ պարզապես մարդիկ, տեսնում են պետությունը: Իսկ իմիջի առումով՝ պետությունը պետք է կարողանա միջավայր ստեղծի: Այդ բարեկարգումը պայմանավորված էր նրանով , որ գետնի տակի ամբողջ խողովակները տասնամյակների ընթացքում փտել էին, իսկ այսօր այլեւս ջրի կորուստներ չունենք:

Մի առումով Ռեշիլյեի խոսքը հիշեցի, որն ասել էր՝ տվեք ինձ  6 բառանոց մի ճշմարիտ նախադասություն եւ ես կորոշեմ հեղինակին կախաղան բարձրացնելու պատճառը: Այնպես, որ ընդդիմադիրները շատրվանի պարզ, զուլալ ջրում մազ են ման գալիս, մոռանալով, որ նրանց ղեկավարները ժամանակին ինչպիսի վերաբերմունք ունեին ազատ խոսքին եւ ինչպես էին բնութագրվում այն  հարցերում, որոնք այսօր մեզ են տալիս:


Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված