ԳԵՏԱՓՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՏՍՆ ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ` « ԱՅՈ՞» ԵՆ ԱՍԵԼՈՒ
Արխիվ 12-16ԳԵՏԱՓՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՏՍՆ
ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ` « ԱՅՈ՞» ԵՆ ԱՍԵԼՈՒ
Նոր Սահմանադրության հանրաքվեն, հավանաբար, տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի վեցին: «Իրավունքը» Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանից հետաքրքրվեց` Գետափում քանիսը գիտեն, թե ինչ ասել է սահմանադրական բարեփոխումներ: Կոնկրետ քանիսը գիտեն, չեմ կարող ասել: բայց քննարկումները գյուղի, մշակույթի կենտրոնում ընթանում են: Բոլոր դեպքերում նորմալ են վերաբերվում բարեփոխումներին:
- Դուք` որպես գյուղապետ, քարոզո՞ւմ եք ձեր համագյուղացիներին «այո՞» ասել նոր սահմանադրությանը:
- Այո:
- Իսկ «ոչ» ասողներ կա՞ն Գետափում:
- Չեմ նկատել:
- Ձեր համայնքի բնակիչներից քանի՞սն են ընթերցել նոր սահմանադրության տեքստը:
- Չեմ կարող ասել:
- Բա ինչո՞ւ պետք է այո ասեն նոր սահմանադրությանը:
- Դե հեռուստացույցից են լսում նոր սահմանադրության մասին:
- Լուրեր են շրջանառվում, որ մարզպետներն ու գյուղապետերը հրահանգում են իրենց համագյուղացիներին «այո» ասել նոր սահմանադրությանը:
- Մենք նման հրահանգ չենք ունեցել: Բայց ես շփումներից զգում եմ, որ հա են ասելու սահմանադրությանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

