Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԳՅՈՒՂԱՊԵՏ. «ԳԵՏԱՓԸ ԴՐԱԽՏ ՉԷ, ԲԱՅՑ ՇՈՒՏՈՎ ԵՎՐՈՊԱ Է ԼԻՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԱՊԵՏ. «ԳԵՏԱՓԸ ԴՐԱԽՏ ՉԷ, ԲԱՅՑ  ՇՈՒՏՈՎ

ԵՎՐՈՊԱ Է ԼԻՆԵԼՈՒ»

 

Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը, ով այսօր այլ համայնքների ղեկավարների հետ  հանդիպել էր Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ու ԵԽ-ի տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի փոխնախագահի հետ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իր գյուղը շուտով Եվրոպա է դառնալու: «Գյուղը լուսավորված է, ունի մշակույթի տուն, մշտական խմելու ջուր, դպրոց: Մեկ ամսից կբացվի նորոգված մանկապարտեզը: Ոռոգման ջրի հետ կապված խնդիր եւս կա, բայց 100 մլն դրամի արժողությամբ ծրագիր է   կյանքի կոչվում: Մնում է  երկու կմ  կենտրոնական փողոցն ասֆալտապատվի, որն արդեն սկսվել է»,- ասաց գյուղապետը:


Կես կատակ, կես լուրջ հակադարձեցինք` ինչ է, Գետափը դրա՞խտ է, ոչ մի խնդիր չկա՞, Գագիկ Ալոյանն ասաց. «Դրախտ չէ, բայց համայնքը լինելու է   ասֆալտապատումից հետո Եվրոպա է դառնալու»:

Գետափցիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց արտագնա աշխատանքի մեկնողներ էլ քիչ չեն: Համայնքի ղեկավարի խոսքով` գյուղացիներն իրենց բերքը հանձնում են Վայոց Ձորում վերջերս բացված պահածոների  արտադրամասին ու շուկաներ:

Ինչ կարծիք ունի համայնքի ղեկավարը համայնքների խոշորացման ծրագրի  մասին: «Բացասական, քանի որ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ մեր սովխոզը միացրին Եղեգնաձորին, բայց որոշ ժամանակ անց հասկացան` դա սխալ է: Գուցե փոքր գյուղերի համար դա արդյունավետ է, բայց կոնկրետ իմ գյուղում բոլոր հարցերը կարգավորված է, ինչո՞ւ միանամ»,- եզրափակեց  գյուղապետը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ