4 ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Արխիվ 12-164 ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
ԲԱՎԱՐԱՐ Է
Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողների վիճակը բավարար է. «Նրանք դեռևս վերակենդանացման բաժանմունքում են, նրանց այսօր հավանաբար կտեղափոխեն հիվանդասենյակ»,-հայտնեցին հոսպիտալից: Երևան տեղափոխված 4 վիրավորներն են Սաֆար Արսենի Սաֆարյանը, Արկադի Արմենի Մուրադյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Արման Արմենակի Ստեփանյանն են:
Հիշեցնենք, ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի հայկական սահմանամերձ բնակավայրեր, որի արդյուքնում ամսի 25-ին 3 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

