«ԱՅՐԻՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է». ՊՐԵՄԻԵՐԱ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16«ԱՅՐԻՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է». ՊՐԵՄԻԵՐԱ
ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Սեպտեմբերի 8-12-ը Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում կայացած «Ռիսկո Շիշկով» կամերային ներկայացումների միջազգային թատերական 23-րդ փառատոնին մասնակցել է նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Այրին ամուսնանում է» ներկայացմամբ:
Փառատոնի շրջանակներում այս տարի ցուցադրվել է 14 ներկայացում` 9 երկրից. Ռուսաստան, Սլովենիա, Ալբանիա, Բուլղարիա, Թուրքիա, Սերբիա, Մակեդոնիա այլն:
Հայ հանդիսատեսը «Այրին ամուսնանում է» ներկայացումն առաջին անգամ կդիտի այսօր` Պատանի հանդիսատեսի թատրոնում: Ի դեպ, ըստ Ա. Չեխովի «Արջը» պիեսի «Այրին ամուսնանում է» ներկայացումը բեմադրել է մակեդոնացի ռեժիսոր Մլադեն Կրստեւսկին:
Գլխավոր դերերում հանդես կգան թատրոնի դերասաններ` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, Լարիսա Ղևոնդյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

