Գերմանիան 3 տարով վիզա կտա սիրիացի փախստականներին
Արխիվ 12-16Գերմանիան 3 տարով վիզա կտա սիրիացի փախստականներին
Սիրիացի փախստականները Գերմանիայում կազատվեն բոլոր տեսակի բյուրոկրատական գործընթացներց, որոնք պահանջվում էին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հայտնել է գերմանական Spiegel շաբաթաթերթը, հայտնում է TASS-ը:
Իշխանությունների մտադրության համաձայն՝ Սիրիայի փախստականները ավտոմատ կերպով իրավունք կստանան Գերմանիայի տարածքում գտնվել 3 տարի: Այդ ձևով կթեթևացվի Միգրացիայի և փախստականների գործով գրասենյակի (BAMF) աշխատանքը, որի աշխատակիցները փախստականների մեծ հոսքի պատճառով ուղղակի չեն հասցնում ժամանակին կատարել իրենց պարտականությունները:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

