Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ «О ВОЙНЕ И ПОБЕДЕ» ԳԻՐՔԸ

Արխիվ 12-16

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ «О ВОЙНЕ И ПОБЕДЕ» ԳԻՐՔԸ


Կյանքի վերջին տարիները հայտնի քաղաքագետ  ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նվիրել է հրապարակախոսական եւ վերլուծակական աշխատանքեր գրելուն:  Հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ԼՂՀ հակամարտությանը նվիրված քաղաքագետի հոդվածների մի մասը տեղ են գտել «О войне и победе» երկհատորյակում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, ցավոք քաղաքագետը չհասցրեց տեսնել գիրքը:

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ խոսքով`գրքում տեղ գտած հոդվածների եւ դրանց մշակման ու վերադասավորման վրա աշխատել է անձամբ հայրը. «Գրքի վրա աշխատեց մինչեւ կյանքի վերջին օրերն, անընդհատ խմբագրում եւ վերախմբագրում էր: Բավականին մեծ նվիրումուվ էր աշխատում եւ այդ աշխատանքը դարձավ նրա կյանքի ամենամեծ նվիրումը եւ իմաստը: Ծանր հիվանդության ժամանակ, երբ մի քանի րոպեով գիտակցության էր գալիս զարմանալի էր, բայց կրկին աշխատում էր գրքի վրա»,-նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` «О войне и победе» երկհատորյակում տեղ գտած հոդվածներն այսօր էլ արդիական են, դրանցում ամբողջական ներկայացվում է հայ -ադրբեջանական հարաբերությունները եւ արժեքավորը` ամբողջական մոտեցումն է  հակամարտությանը: Գրքում տեղ են գտել նաեւ փաստաթղթեր, որոնք ներկայացնում են պատերազմի ժամանակ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված գործողությունները.«Ներկայացված են նաեւ որոշ հիշողություններ իր մասնակցությամբ հանդիպումներից, ինչպես նաեւ վերլուծական գնահատականներ, որոնք ըստ էության յուրահատուկ էին նրա համար: Նա երբեք չէր մտածում, որ հայ -ադրբեջանական հակամարտությունն ունի քաղաքական լուծում: Հարցի միակ լուծումը նա տեսնում էր ազատագրված տարածքների վերաբնակեցման մեջ: Հայրս ամեն ինչ անում էր, որպեսզի հայ -ադրբեջանական հարաբերությունները եւ հայ-թուրքական թշնամությունն ունենա ճիշտ իրավական,  քաղաքական եւ պատմական բնութագրում եւ ճիշտ ընկալվի հասարակության կողմից»,-ավելացրեց քաղաքագետը:

Գրքում տեղ գտած հոդվածների դասակարգմանը մասնակցել է նաեւ ԵԼԵՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.«Առաջին գրքում տեղ է գտել Լ. Մելիք-Շահնազարյանի հոդվածներից մեկը, որտեղ նա ցուց է տալիս, որ Հայոց ցեղասպանությունը սԿսվել է դեռեւս այն ժամանակ, երբ քոչվոր թուրքերը մտան հայկական բարձրավանդակ: Հաջորդ երկու գրքերը Ադրբեջանի եւ Արցախի մասին են, որտեղ Լեւոնը  բարձրցնում է մի հարց, որն այսօր պետք է դրված լիներ մեր դիվանագետների սեղանին, այն է, որ Ադրբեջանն իր անկախությունը ձեռք է բերել անօրինական ճանապարհով: Նա փաստաթղթերով հիմնավորել է, որ Ադրբեջանը զինված ագրեսիա է իրագործել ազատագրված Արցախի նկատմամբ»,-փաստեց Ե. Խաչատրյանը:

Նշենք, որ հրատարակված գրքի օրինակները հիմնականում կբաժանվեն մասնագետներին եւ ուսանողներին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված