Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»-Ը` ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»-Ը`ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ.

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՅԼԵՐԻՆ»

 

 

«Իրավունքն» այսօր  «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ  Սոֆյա Հովսեփյանից պարզեց` առաջիկայում  նախաձեռնությունը պլանավորում է հանրահավաքներ  հոսանքի սակագնի հավանական թանկացման դեմ: «Առայժմ` ոչ, քանի որ կառավարության  կիսատ-պռատ հայտարարություններ կան: Ինչպես գիտեք, ՀԷՑ-ի վաճառքը պետք է տեղի ունենա, եւ ժողովուրդը  սպասում է կառավարության քայլերին: Մենք էլ չենք ցանկանում առաջ ընկնել»,- ասաց նախաձեռնության անդամը:


Իսկ միգուցե «Ոչ թալանին» նախաձեռնությունը վերջին` սեպտեմբերի 11-ի ակցիայից հասկացա՞վ, որ ժողովուրդը դեռ սպասողական վիճակում է եւ առայժմ  հանրահավաքների չի ցանկանում մասնակցել: «Սեպտեմբերի 11-ի ակցիան ես փոքրաթիվ չեմ համարում: Եթե խոսվում է սուբսիդավորման մասին, ապա ժողովուրդը սպասում է կառավարության քայլերին:Ակցիան արվեց զուտ նրա համար, որ էնպես չի, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը ձեռքերը լվացել, նստել է ու սպասում իրենց հորդորներին: Դա քայլ էր, որով ցանկացանք ցույց տալ` մենք կանք: Անհրաժեշտության դեպքում կարող ենք վաղն էլ բողոքի ակցիա կազմակերպել»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ