ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԱԼԻԵՎԸ ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ ՆՄԱՆԱԿՈՒՄ Է ՀԻՏԼԵՐԻՆ»
Արխիվ 12-16ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԱԼԻԵՎԸ ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ
ՆՄԱՆԱԿՈՒՄ Է ՀԻՏԼԵՐԻՆ»
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, վերլուծաբան Գրիգորի Այվազյանը կարծում է, որ սահմանում լարվածությունն ավելանալու է, քանի որ Ադրբեջանը դեմքով շրջվել է դեպի պատերազմը: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ արդեն իրեն չի արդարացնում, քանի որ նրա նպատակը պետք է լինի խաղաղության պահպանումը, մինչդեռ դա չենք տեսնում: «Լարված իրավիճակը ըստ Այվազյանի, կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունն իրերն իրենց անունով չի կոչել»,- վստահ է Այվազյանը:
Իլհամ Ալիեւի այս մոտեցումն ու պատերազմական գործողությունների հրահանգ տալը, Այվազյանի խոսքով, պատահական չէ: Ալիեւը Հիտլերին, որպես գործիչ, գնահատում է, հիանում է նրանով, անգամ հայելու առաջ նմանակումներ անում: Իսկ Հիտլերն ասում էր, որ եթե խաղաղությունը տեւում է քսան տարի, դա ազգի համար վտանգավոր է:
Արցախյան խնդրի լուծումը վերլուծաբանը տեսնում է միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը եւ բանակցային գործընթացին մասնակցելը Հայաստանի կողմից:
«Իրավունք»-ը Գրիգորի Այվազյանից պարզեց` եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն արդեն արդյունավետ է, ինչ ձեւաչափ պետք է լինի ԼՂ խնդրի համար: «Ձեւականորեն կարելի է պահել այդ խումբը, բայց Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Իսկ Հայաստանն էլ հայտարարի, որ երաշխավորում է Արցախի անվտանգությունը»,- պատասխանեց Այվազյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

