Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ

ՀՀ ՊՆ. Օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ

Արխիվ 12-16

ՀՀ ՊՆ. Օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ

 

Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջագային կառույցների արձագանքը որևէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:


 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե ՀակոբյանԻրավապահ մարմինները պարտավոր են գնալու այս խայտառակ կիբեռհանցագործության եւ հանցավոր այս շղթայի ետեւից 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված