Վահագն Զաքարյանը եւս համալրեց ամուսնացած հայտնի հեռուստահաղորդավարների շարքերը (ֆոտոշարք)
Արխիվ 12-16ՎԱՀԱԳՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԵՎՍ ՀԱՄԱԼՐԵՑ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՀԱՅՏՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ (ֆոտոշարք)
Շաբաթներ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Մշակութային Հայաստան» ծրագրի հաղորդավար, Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ ՎԱՀԱԳՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւս համալրեց ամուսնացած հայտնի հաղորդավարների շարքերը:
«Իրավունքի» տեղեկություններով` Վահագնը տիկնոջ` մասնագիտությամբ տնտեսագետ ԳԱՅԱՆԵԻ հետ, ծանոթացել է պատահական` ընդհանուր ծանոթների միջոցով:
Ի դեպ, նորապսակները Սեւանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցում Տեր ու Հնազանդ լինելու խոստում տալուց եւ մտերիմների հետ անցկացրած հարսանեկան խնջույքից հետո մեկնել են ամուսնական ճամփորդության` Իսպանիայի Բարսելոնա քաղաք:
«Իրավունքը» միանում է բազմաթիվ շնորհավորանքներին եւ զույգին մաղթում սիրառատ կյանք եւ մանկան ուրախ ճիչերով առլեցուն ամուր ընտանիք:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ







Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
