ԱՃԵՄՅԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Արխիվ 12-16ԱՃԵՄՅԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Գյումու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր "Գամարջոբա մամա" ներկայացմամբ տվեց 150-րդ հոբելյանական տարվա մեկնարկը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք այս ներկայացումը հայ-վրացական համատեղ նախագծի արդյունք է, որը բեմադրվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնների համատեղ աշխատանքի շնորհիվ: Թատերաշրջանի բացմանը ներկա էր նաև Հայաստանի Թատերական Գործիչների Միության նախագահ՝ Հակոբ Ղազանչյանը, ով ողջունեց ու շնորհավորեց աճեմյանցիներին եւ գյումրեցի հանդիսատեսին: Լեփ-լեցուն դահլիճը վկայում էր այն մասին, որ համագործակցությունն իրոք հաջողված է: Աճեմյանականները հոբելյանական տարին խոստանում են ավարտին հասցնել հագեցած խաղացանկով:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Հ.Գ. Թատրոնի հետագա ծրագրերի ու առկա խնդիրների մասին առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
