ԱՐԱ ՊԱՊՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱԿԱԴՐՎԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ»
Արխիվ 12-16ԱՐԱ ՊԱՊՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱԿԱԴՐՎԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ»
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ թշնամու կողմից սահմանային լարվածություն է հրահրվում։ Քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դեսպան Արա Պապյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հույսեր չի կապում այդ հանդիպման հետ: « Բայց այս հանդիպումը նախորդներից տարբերվում է այնքանով, որ Ադրբեջանը սկսել է հակադրվել Արեւմուտքին եւ թեքվել դեպի Ռուսաստան: Իսկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը, որպես մեկուսացող երկրների, համընկնում են: Եթե ռուսական շահի տեսանկյունից նայենք, Հայաստանն այլեւս որեւէ կարեւորություն չի ներկայացնում ՌԴ-ի համար: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ իր գրպանում ունենա նաեւ Ադրբեջանին: Նա կարող է Բաքվին առաջարկել Արցախը»,- կարծում է Պապյանը:
Եթե որոշ վերլուծաբաններ, ինչպիսին է նախկին դեսպան Արման Նավասարդյանը, պնդում է, որ ՌԴ-ն Արցախը չի նվիրի իր Բաքվին, որ հիմա 1921 թ-ի իրավիճակ չէ, Արա Պապյանը հակառակն է փաստում` հիմա հենց այդ իրավիճակն է:
Դեսպանի խոսքով, սակայն, հանրության մի հատվածը դեմ կլինի Արցախը Բաքվին հանձնելուն, երկրորդ` հայկական բանակը հեշտորեն չի զիջի Արցախը: Երրորդ` ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է, որ եթե Արցախը տրվի Բաքվին, Հայաստանին էլ «մարսեն», ապա Հարավային Կովկասում նրա խաղալը շատ կդժվարանա: Ի վերջո, ԱՄՆ-ի խաղը միայն Վրաստանով չի սահմանափակվում: «Եթե Իրան-ԱՄՆ հարաբերությունները լավանան, ապա Իրան-հայաստան-Վրաստան կապն Արեւմուտքի համար գուցե կարեւորվի»,-եզրափակեց քաղաքագետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

