Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

«ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐ ԿԱՅԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՏԻՐԱՆԱԼ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

«ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐ ԿԱՅԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՏԻՐԱՆԱԼ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

 

Ինչպես նշել էինք նախորդ համարում, այս շաբաթ «Իրավունքի» «Ուղիղ կապ» հյուրն էր բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ: Անվանի բանաստեղծին ուղղված մշակութային հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:

 

«ԸՆԴԴԵՄ ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ` ՍՏԵՂԾՎԵԼ ԷՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ»


- Թեպետ ժամանակին եղել եք Գրողների միության նախագահ, բայց դրանից հետո էլ կրկին առաջադրվեցիք ու ինչ-որ բան խանգարեց ընտրվել: Հնարավո՞ր է, որ հաջորդ ընտրություններին կրկին առաջադրվեք: (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան)
- Բացարձակ մեծամասնությամբ եւ իշխանությունն ինձ դեմ լինելով` ընտրվել եմ ու 1994-96 թթ. եղել եմ Գրողների միության նախագահը: Դրանք զարհուրելի տարիներ էին, եւ իշխանություն ունեցող մակաբույծներ կային, որոնք ուզում էին տիրանալ Գրողների միության սեփականությանը` Միության շենքին, Ծաղկաձորի ստեղծագործական տանը, պոլիկլինիկային, իսկ գրախանութն արդեն վաճառել էին: Միաժամանակ իշխանությունների քաջալերանքով` ընդդեմ ՀՀ գրողների միության` ստեղծվել էր Հայ գրողների միությունը, որին տվել էին գրողների միության շենքի առավելագույն մասը: Երկու տարի Գրողների միության ստեղծագործական հարցերը կոորդինացնելուց, գրողների նյութական, տնտեսական վիճակը քիչ, թե շատ բարելավելուց բացի, մնացած ժամանակս անցկացրել եմ դատարաններում: Դատի եմ տվել Արդարադատության նախարարությանը եւ ՀԽՍՀ մինիստրներին, ու դատը շահել եմ: Բայց այն ժամանակ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը, որը խորագույն հարգանքով էր համակված իմ հանդեպ, կանչեց ինձ եւ ասաց. «Սիրելի՛ս, դու, իսկապես, դատերը շահել ես, բայց ես չեմ կարող այն վավերացնել, որովհետեւ ՀՀ նախագահը չի ուզում»: Ես էլ ասացի` եթե չի ուզում, ճանապարհներ կգտնեմ այս հարցը կարգավորելու, բայց թույլ չեմ տա, որ ՀՀ գրողների միության սեփականությունը, որն այն ժամանակ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածով ամբողջովին պատկանում էր ՀՀ գրողների միությանը, վերցնեն եւ կամայականորեն տան մի քանի հոգու, որոնք իրենց ձեռքին խաղալիք են: Եվ վերջում էլ այդ «խաղալիքները» ՀՀ գրողների միությունը պետք է տան իշխանության այն մակաբույծներին, ովքեր ցանկանում էին տեր դառնալ Գրողների միության սեփականությանը: Այսպիսով` գտա ձեւը, հիմա մանրամասնությունների մեջ չմտնեմ, որովհետեւ երկար պատմություն է, բայց արդյունքում Գրողների միությունը փոխանցեցի Հրանտ Մաթեւոսյանին, որի նկատմամբ խորին հարգանք ունեի, նա իմ թանկագին ընկերն էր: Գտնում էի, որ ինձնից հետո հենց այդ տեսակ մարդ պետք է նստի: Այն ժամանակ իշխանություններն էլ բարյացակամ վերաբերմունք ունեին Հ. Մաթեւոսյանի նկատմամբ եւ իմ հրաժարականի սպառնալիքի տակ ասացի, որ այս քայլին գնում եմ, որպեսզի Գրողների միության սեփականությունը պահպանենք եւ իշխանությունների հետ համաձայնության եկանք: Ավելին` համաձայնության բերող օղակը ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն էր: Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած ժամանակին, որ մի անգամ էլ ինձ առաջարկեցին թեկնածությունս դնել, առաջարկողները Գրողների միության տաղանդավոր երիտասարդներն էին: Նրանք ասացին, որ Միությունը փսկել է, շատ վատ վիճակում է, խնդրում ենք, որ գաք` ոտքի հանենք միասին: Չկարողացա կրտսեր գրչակիցներիս մերժել եւ գնացի այդ քայլին: Բայց ինչ պարզվեց. վճռական պահին նրանք փախուստ տվեցին (ծիծաղում է բանաստեղծը- Հ.Ս.): Հիմա ես հոգով եմ ծիծաղում, ոչ թե ձեւական կամ դառնությամբ: Կողքիս կանգնած մարդիկ, ովքեր պիտի այդ գործը կառավարեին, մի քիչ խորամանկ ու խարդախ դուրս եկան, եւ ես պարտվեցի: Բայց իրականում, իմ հեչ մասը պարտվեց, որովհետեւ ինչպե՞ս կարող եմ պարտվել:
- Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք այսօր Գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանի հետ:
- Ես Միություն չեմ մտել` արդեն 15 տարուց ավելի է: Հիմա Էդվարդ Միլիտոնյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք: Էդիկը կանոնավոր տղա է, եւ հույս ունեմ, որ եթե այդ Գրողների միությունը կյանք ունենալու հնարավորություն ունի, ինքն էլ` նախագահ լինելու:

«ԵՐԲ ՉԿԱ ՉԱՓՈՐՈՇԻՉ, ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՆԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ»


- Վերջին տասնամյակում հարյուրավոր գրքեր տպագրվեցին, որոնց հեղինակները երիտասարդ գրողներ էին: Նկատելի է, որ դրանք այնքան էլ չշրջանառվեցին կամ այլ կերպ ասած լայն հնչողություն չստացան: Ինչո՞ւմն է խնդիրը: (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ք. Երեւան)

- Ես պատասխանատու եմ միայն նրա համար, ինչ-որ արել եմ: Գիտեմ, որ ասպարեզը լցված է հարյուրավոր գրքերով` ոչ գրական արժեք ունեցող ամեն տեսակ աղբով: Եվ չկա ո՛չ գրաքննադատություն, ո՛չ գրականագիտություն, որ անդրադառնա դրան: Ովքեր էլ փորձում են անդրադառնալ, տասնամյակներով հակադարձումներ են ստանում: Իսկ երբ չկա չափորոշիչ, մակարդակի անկում է տեղի ունենում, ով ինչ ուզում, անում է: Բայց ես ով եմ, որ ինձ իրավունք վերապահեմ ու ինչ-որ բան ասեմ գրական մակարդակի մեջ լինելու իրավունք ունեցող այդ անհատներին: Իմ ընկերը Հոմերոսն է, Նարեկացին, Թումանյանը, Չարենցը... Եթե նրանք ինձ թույլ են տալիս այս կամ այն գործն անել, անում եմ: Դրա համար որոշեցի, որ պետք է փնտրեմ նրանց, ովքեր իսկական գրական շնորհի սաղմեր ունեն իրենց մեջ եւ դիմագիծը տանում են դեպի գրական բարոյական մակարդակ: Ընկա հանրապետության բոլոր շրջանները եւ այդպես բոլորին քննելով-զննելով` իմ ճաշակին եւ իմ պատկերացումներին համապատասխան չափածո եւ արձակ ստեղծագործող 12-13 հեղինակ գտա ու տպագրեցի երիտասարդների առաջին հատորը: Գիրքը լավ արձագանք ունեցավ ու պիտի ասեմ, որ մի օրինակ տարա Վեհափառին: Կաթողիկոսը վերցրեց, սկսեց թերթել, մի երկու րոպե համբերեցի, որ կարդա: Տեսա` չէ, գլուխը չի բարձրացնում: Վեհափա՞ռ, ձայն չկա, կարդում է…Վեհափա՛ռ, Վեհափա՛ռ, կարդում է…Հասկացա, որ եթե աստվածապաշտ հոգու վրա ազդում են այդ երիտասարդ գրողների ստեղծագործությունները, ուրեմն` ինչ-որ բան կա այդտեղ:

Գրքի առաջաբանի մեջ էլ գրել եմ, որ ես հանճարի կամ տաղանդի վկայականներ բաժանելու միտում չունեմ, բայց գտնում եմ, որ սրանք գրական մթնոլորտի մեջ են եւ վաղը իրենք կարող են հայտարարել հանճար են, թե` տաղանդ: Ի դեպ, երկրորդ հատորն էլ տպեցի:

- Հանրությանն ի՞նչ ստեղծագործական աշխատանքով կներկայանաք առաջիկայում: (ՎԱՀԱԳ, Արարատի մարզ)

- Բացառիկ մարդ եք, որ ստեղծագործական հարցերով եք հետաքրքրվում, ոչ թե զանազան քաղաքական կռճոններով: Կարող եմ Ձեզ ուրախացնել, որովհետեւ ՀՀ նախագահի եւ մշակույթի նախարարի օրհնությամբ` կարողացա երկու տարվա ընթացքում վերականգնել հայոց հնագույն նախապատմական էպոսը, որի վերնագիրը «Ծովինար» եմ դրել: Աստված, երբ արարում էր աշխարհը եւ ստեղծում էր մարդուն, առանց ջրերի աստվածուհու, որը Ծովինարն էր, չէր կարող այդ գործը գլուխ բերել: Եվ հետագա ամբողջ պատմության ընթացքում հստակորեն ուրվագծվում է, որ Աստված իր բոլոր կարեւորագույն ձեռնարկումներն անում է ջրի միջոցով: Հիշեք Նոյի ջրհեղեղը, այսօրվա բոլոր ցունամիներն ու ջրհեղեղները եւ կտեսնեք, որ եթե Աստված զորավիգ չունենար ջուրը` համայն տիեզերական  ջրերի աստվածահուն` Ծովինարին, չէր կարող… Ի դեպ, իմ ուսումնասիրությունները բերեցին այն եզրահանգման, որ ուրիշ ժողովուրդ ջրերի աստվածուհի չունի: Միակը մեր Ծովինարն է, եւ ես ցույց եմ տվել այս ամենի ընդհանուր նշանախեցը: Մեր ժողովրդի պատմության մեջ  շատ մեծ աղավաղումներ են թույլ տրվել, եւ ես ուսումնասիրելով` հավատարիմ մնալով Աստվածաշնչի ընթերցանությանը, այնտեղից դուրս եմ բերել մեր ժողովրդի նախապատմության բազում փաստեր, որոնք հետագայում կա՛մ աղավաղվել են մեր պատմաբանների կողմից, կա՛մ անտեսվել, կամ էլ ասել են, որ դեն նետենք: Այդ պատճառով էլ գրեցի այս գիրքը, որն արդեն լույս է տեսել եւ հավանաբար 10-15 օրից կլինի  գրախանութներում:  Մեր պատմիչ ասացողների օրինակով պատմում եմ մեր նախապատմական էպոսը չափածո եւ արձակ հատվածներով, բացի մի ենթաշերտից, որ կոչվում է նաեւ «Պատմական թռուցիկ ակնարկ` իրատեսական կռահումների ճանապահով»: Առասպելաբանությունը մի բան է, որ չի կարող ամբողջովին անիրական լինել, դրա մեջ կա իրականության տարր եւ այդ իրականության տարրերի միջով առասպելից ճշմարիտ պատմություն դուրս բերելը մեր ժողովրդի համար հզորագույն հենարան կարող է լինել ապագայում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Նյութի քաղաքական հատվածը կարդացե՛ք այստեղ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված