ՍԻՐԻԱՀԱՅ. «ԴԱՏԱՎՈՐԸ ԿԱՐԾԵՍ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԿԱՅԱՑՆԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ»
Արխիվ 12-16ՍԻՐԻԱՀԱՅ. «ԴԱՏԱՎՈՐԸ ԿԱՐԾԵՍ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
ԿԱՅԱՑՆԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ»
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել սիրիահայ Ֆրիդա Հակոբյանի բողոքն ընդդեմ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության:
Հայցվորը պահանջել էր դատախազությունից քրեական գործ հարուցել իր եղբոր Ռոբերտ Արզումանյանի եւ այն դատավորների դեմ, որոնք, ըստ հայցվորի, ապօրինի խլել են իր բնակարանը: Դատախազությունը մերժել էր քաղաքացուն: Վերջինս էլ դատախազության որոշումը բողոքարկում է:
Տեղեկացնենք, որ «Իրավունքն» առաջինն է, որ անդրադարձել է այս խնդրին եւ բազում հրապարակումներ արել:
Ինչպես «Իրավունք»-ին տեղեկացրեց Ֆրիդա Հակոբյանը, դատական այսօրվա նիստում ինքը հնչեցրեց իր բողոքը, բայց քանի որ դատախազության ներկայացուցիչը չէր հասցրել ծանոթանալ հայցվորի բողոքին, դատական նիստը հետաձգվեց: Հայցվորի խոսքով` իր առաջին տպավորությունն այնպիսին է, որ դատավորը պատրաստակամ է եւ հակված լսելու իր բողոքը եւ կայացնելու օրինական որոշում: «Երբ դատախազության ներկայացուցիչն իմ ելույթի ընթացքում միջամտում էր, դատավորը սաստում էր նրան, ասում` թողեք ելույթը վերջացնի, նոր հարցեր կտաք»,- ասաց մեր զրուցակիցը:
Դատական հաջորդ նիստը կլինի հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
