ԶԻՆԿՈՄԻ ՄԻ ԱՊՏԱԿԸ ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑԱՎ
Արխիվ 12-16ԶԻՆԿՈՄԻ ՄԻ ԱՊՏԱԿԸ ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑԱՎ
Թե ինչն էր Տավուշի մարզի Մովսես գյուղում Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության պատճառը, մեզ մանրամասն ներկայացրեց վերջինիս բարեկամներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Նշենք, որ 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Սպանվածի հարազատի խոսքով՝ վեճն առաջացել է սովորական կենցաղային հարցից. «Դերոն նստած է եղել գյուղացիների հետ դրսում, Արթուրը մեքենայով մի քանի անգամ ճռռացնելով անցել-դառել է: Դերոն սկզբում ոչինչ չի ասել, հետո, տեսնելով, որ շարունակվում է, ասել է. «Տղա ջան, կարգին քշի, մարդ ենք` նստած խոսում ենք»: Ի պատասխան վարորդը սկսել է հայհոյել, թե ինքը ոնց ուզում, էնպես էլ քշում է: Դերոն էլ վեր է կացել մի ապտակ հասցրել: Էս էլ, թե՝ դե սպասի... Գնացել է տուն, վերցրել հրացանն ու եկել Դերոենց նստած տեղն ու մեքենայի միջից կրակել ուղիղ կոկորդին: Էս էր ողբերգության պատճառը, էդ սպանողն էլ իր զինվորներից է եղել»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk