Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

«ԶՎԱՐԹՆՈՑԸ» ԱՅՍՐԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ Է»

Արխիվ 12-16

«ԶՎԱՐԹՆՈՑԸ» ԱՅՍՐԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ Է»

 

Երեւանի օդանավակայանն ամենաէժան մայրաքաղաքային օդանավակայանն է Անդրկովկասում: «Զվարթնոցում» 1 ուղեւորի սպասարկման միջին արժեքը կազմում է 45$, Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանում` 51$, Հեյդար Ալիեւի անվան օդանավակայում` 79$:

Հայաստանում ընդունված է կարծել, որ ավիափոխադրումների թանկ լինելու պատճառը «Զվարթնոցի» թանկ ծառայություններն են (ընկերության սեփականատեր` արգենտինահայ Էդուարդո Էռնեկյան):
Այդ պատկերացումները մեծամասամբ շրջանառության մեջ է դրել «Արմավիա» ընկերության սեփականատեր, այժմ սնանկացած հայ ավիափոխադրողը, ով դրանով փորձում էր բացատրել իր ընկերության անհաջողությունները: Այն, որ դա թյուր ու անհիմն պնդում է, կարելի է հասկանալ մի շարք երկրների օդանավակայանների ծառայությունները համեմատելով, գրում է REGNUM գործակալությունը:
Հաշվարկի հիմք է ընտրվել տարածաշրջանի օդանավակայաններում ավիափոխադրողների մոտ տարածված Airbus A320 օդանավի սպասարկման արժեքը, որ նախատեսված է 130 ուղեւորի համար:
Այդ նպատակով դիտարկվել են ինչպես Այսրկովկասի 3 հանրապետությունների մայրաքաղաքային  օդանավակայանները, այնպես էլ ուղեւորափոխադրումների ծավալով «Զվարթնոցի» հետ համադրելի այլ օդանավակայաններ:
Հայաստանում սիրում են գները համեմատել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանի գների հետ, քանի որ ավիատոմսերը հաճախ այնտեղ անհամեմատ էժան են, քան Հայաստանում: Այդ պատճառով էլ Հայաստանի քաղաքացիները հաճախ են օգտվում Թբիլիսիի օդանավակայանից, գրում է REGNUM-ը:
Այսպես, «Զվարթնոց» օդանավակայանը 2014թ. սպասարկել է շուրջ 2 միլիոն ուղեւորի, Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանը` 1 մլն 575 հազար ուղեւորի, Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանը` 2,9 մլն-ի: 130-տեղանոց Airbus A320 տեսակի օդանավի սպասարկման արժեքը Երեւանի օդանավակայանում կազմում է 5.903$, Թբիլիսիում` 6.664$, Բաքվում` 10.323$:
Այս թվերը ներկայացված են առանց պետտուրքերի ու վառելիքի լիցքավորման արժեքի, որոնք օդանավակայանի ծառայությունների մեջ չեն մտնում: Եթե հաշվենք 1 ուղեւորի սպասարկման արժեքը, ապա «Զվարթնոցում» այն կազմում է 45$, Շոթա Ռուսթավելու օդանավակայանում` 51$, Հեյդար Ալիեւի օդանավակայանում` 79$:
Իրականում, Երեւանի օդանավակայանում սպասարկումը ամենաէժանն է տարածաշրջանի երեք երկրների թվում: Այլ հարց է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման արժեքին հարկավոր է գումարել 20$ պետական տուրքը` «օդի հարկը»: Այդ դեպքում ստացվում է, որ ավիաընկերությունների համար 1 ուղեւորի սպասարկումը կազմում է 65$, սակայն դա արդեն մասնավոր ընկերության խնդիրը չէ, այլ պետության:
Բացի այդ` մաքսային վճարով ուղեւորը Հայաստանում ավիաընկերության վրա ավելի թանկ է նստում, քան Թբիլիսիում, սակայն ավելի էժան, քան Բաքվում: Բայց դա այն դեպքում, եթե հաշվի չառնենք Բաքվի օդանավակայանի վառելիքի չնչին գինը:
Ինչ վերաբերում է ուղեւորահոսքին, ապա, բնականաբար, ուղեւորահոսքի մեծացման դեպքում նվազում են դրանց սպասարկման ծախսերն ու գները: Օրինակ` Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որը 2014թ. սպասարկել է 56.7 մլն ուղեւորի, վերոնշյալ օդանավով սպասարկման գումարը կազմում է ընդամենը 4.400$, Մոսկվայի «Շերեմետեւոյում» (31.5 մլն)` 5.400$, Մինսկում` (2.6 մլն, համեմատելի է  երեւանյանի հետ)` 5.900$:
Սակայն ոչ միշտ են ուղեւորահոսքերը հանգեցնում գների նվազման, օրինակ` Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում, որի տարեկան ուղեւորահոսքը 63.8 մլն է, նշյալ օդանավի մեկ չվերթի սպասարկման արժեքը կազմում է 10.400$, Վիեննայում` (22.5 մլն)` 7.400$, Մյունխենում (39.7 մլն)` 6.300$: Ամենաէժան օդանավակայաններն են Տալինում (2 մլն ուղեւոր)` 3.700$, Կիեւում (8 մլն)` 4.900$ ու Զագրեբում (2.4 մլն)` 5.000$:
Ստացվում է, որ «Զվարթնոցի» սպասարկման գները հենց նպաստում են ավիաչվերթների ցածր ինքնարժեքին, ու դա չնայած այն բանին, որ մի քանի տարի առաջ կառուցվեց մինչեւ 4 մլն ուղեւորի սպասարկման համար նախատեսված գերժամանակակից օդանավակայան:
Որոշ չափով ավիատոմսերի գները բարձրանում են ավիատոմսերի վրա սահմանված պետտուրքերի պատճառով, սակայն հիմնականում ավիատոմսերի բարձր գների պատճառը սեփական ավիափոխադրողի բացակայությունն է, որի վերջակետը դրվեց «բաց երկնքի» քաղաքականությամբ, գրում է REGNUM-ը:
Սեփական ավիափոխադրողի բացակայությունը նպաստում է այն բանին, որ օտարերկրյա ավիափոխադրողները թելադրեն իրենց մենաշնորհային բարձր գները:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված