Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՆ ՄՆՈՒՄ Է ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՆ ՄՆՈՒՄ Է ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ

 

Այն, որ Հայաստանում պաշտոնական տվյալներով ամեն տարի ավելանում է անասնագլխաքանակը, մեծանում են կաթի արտադրության ծավալները, չի խանգարում, որպեսզի շուկայում կաթնամթերքը վաճառվի անհեթեթ գներով: Այսինքն՝ ձմեռային ամիսներին կաթն ու կաթնամթերքը թանկացնում են ու բացատրում՝ գիտեք ինչ, այս սեզոնին կաթը քիչ է, գյուղացին թանկ է վաճառում եւ խանութում էլ գները պետք է բարձրանան: Բայց գալիս է գարունը, կաթը շատանում է, գյուղացին սկսում է էժան հանձնել, իսկ խանութներում գինը նույնն է, մինչեւ առաջիկա ձմեռային թանկացումը:

Իսկ այս տարի վիճակը հասավ աբսուրդի. գյուղացուց կաթի մթերումների գինը ռեկորդային անկումներ ունեցավ, որը պատկան ատյանները բացատրեցին՝ կաթը ողջ աշխարհում էժանացել է, ներկրվող կաթի փոշին՝ նույնպես: Ուրեմն մթերումների գներն էլ պետք է իջնեն: Բայց որ նույն ամառային սեզոնին խանութներում կաթնամթերքը ¥աննշան բացառություններով¤ մի բան էլ թանկացել է, անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում ¥օգոստոսի տվյալներով՝ անցած տարվա համեմատ 2,5 տոկոսով¤: Դե արի եւ սրանից հետո լսի պաշտոնական պատճառաբանություններ:
Ինչեւէ՝ այս իրավիճակը բացատրելով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԳՐԻՇԱ ԲԱՂՅԱՆԸ նույնպես սկսեց այն «սիրված» պատմությունից, թե՝ կաթն ունի իր սեզոնային գինը, սովորաբար գարնանը եւ ամռանը նվազում է, իսկ աշնանը` բարձրանում: Իսկ ահա այս տարի՝ ավելացել են կաթի թե՛ արտադրության, թե՛ մթերման ծավալները. «Գարնանն ունեցել ենք կաթի մթերման խնդիր, ինչը կապված էր գնագոյացման հետ, քանի որ կաթի առաջարկը շատ էր, պահանջարկը` քիչ: Այդ պատճառով էլ կաթի գները նվազել էին: Իսկ այժմ շուկայում նկատվում է կաթի գների բարձրացում, կաթ մթերող ընկերությունների մի մասը  մթերումը կատարում է 140 դրամով: Կարծում եմ` հոկտեմբերի 1-ից մթերման գներն ավելի կբարձրանան»,- նշեց Գ. Բաղյանը:
Մենք էլ նույնն ենք ասում. գարուն-ամառային ամիսներին մթերումների գները կտրուկ ընկել էին, եւ չնայած դրան՝ խանութներում գնաճ էր...
Ասվածի հետ համաձայն էր նաեւ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում կաթնամթերքի շուկայում, օրինաչափ չէ. տնտեսվարողները գյուղացուց կաթը գնում են էժան, իսկ շուկայում վաճառում կրկնակի գնով: Դրանով հանդերձ` տնտեսվարողները բողոքում են, որ գյուղացին կաթը թանկ է վաճառում, այդ պատճառով էլ իրենք ստիպված բարձրացնում են կաթի գները. «Եթե գյուղացին 10 դրամ է կաթի գինը բարձրացնում, ապա  տնտեսվարողները բարձրացնում են 20-30 դրամով: Էլ չասեմ, որ կաթնամթերք արտադրողները հիմնականում օգտագործում են կաթի փոշի եւ շատ ժամանակ կաթի անվան տակ վաճառում ջրով բացած  կաթի փոշի»: Ըստ մեր զրուցակցի` կաթնամթերքն ավելի բարձր գներով վաճառվում է հատկապես «բրենդային»  համարվող սուպերմարկետներում: «Մեզանում սովորաբար ապրանքի գները սահմանում են տնտեսվարողները, ինչից միշտ տուժում են սպառողները: Նրանք այնպիսի գներ են սահմանում, որ ասենք` կաթ արտադրող գյուղացին չի հանդգնում մրցակցության մեջ մտնել կամ գնի առումով նրան հակաճառել: Կան նաեւ որոշ տնտեսվարողներ, ովքեր կաթի եւ մյուս ապրանքների համար նորմալ գներ են սահմանում, սակայն հանդիպում են մյուսների հանդիմանությանը եւ կտրուկ փոխում գները: Ես չեմ հիշում տարի, երբ կաթնամթերքի գները նվազեն: Ընդհակառակը` անընդհատ բարձրանում են: Ինչքան էլ էժան գներով կաթը մթերեն, միեւնույն է, այդ հանգամանքը  չի ազդում կաթի գների նվազման վրա»,- շեշտեց Կ. Չիլինգարյանը եւ զայրույթով ավելացրեց, որ երկար ժամանակ է` կաթնամթերքի շուկայում այս իրավիճակն է, սակայն պատկան մարմիններն այն չեն նկատում եւ քայլեր չեն ձեռնարկում կարգավորումներ կատարելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված