Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

ԱՍԱԼԱ-Ի «ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.

Արխիվ 12-16

ԱՍԱԼԱ-Ի «ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.

 

1981թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկները գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ մոտ 16 ժամ պահեցին իրենց ձեռքում: Առաջին անգամ այդ սխրանքի մանրամասները 1990թ. ամռանը պատմել էր «Վան» գործողության ղեկավար ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԸ` «Աղբյուր» մանկապատենական ամսագրի հետ զրույցում:

ՄԱՍ Ա. ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

–1981-ից մի քանի տարի առաջ Գաղտնի բանակի կազմում էի: Մարզումներ էինք անցկացնում: Ըստ գործողության բնույթի` ղեկավարները թեկնածուներ էին առաջարկում: Ինձ առաջարկեցին ստանձնել «Վան» գործողության ղեկավարությունը, ես մեկ շաբաթ մտածեցի եւ որոշեցի ունենալ երեք ընկերներ` Գեւորգ Գյուզելյան (փոխղեկավար, ծնվ. 1960 թ.), Արամ Բասմաճյան (1960 թ.), Հակոբ Ջուլֆայան (1960 թ.): Որոշ ժամանակ անց` սեպտեմբերի 21-ին, բոլորս հավաքվեցինք Փարիզում: Ես 19-ին էի հասել, պետք եղած հետախուզական գործերը կատարել էի, ունեի թուրքական հյուպատոսարանի անհրաժեշտ գծագրերը: Մենք նպատակադրել էինք գրավել հյուպատոսարանը, որովհետեւ այն ամբողջ Եվրոպայի թուրքական գաղտնի սպասարկության կենտրոնն էր, որտեղ հայ գաղութների դեմ աշխատանքներ էին ծրագրվում:
Զինյալ պայքարը միջոց մըն էր, որ հայ հարցի լռության պատը փլենք, աշխարհին իմացնենք, որ հայ ժողովուրդը կա եւ իր արդար իրավունքները կպահանջե: Երկար տարիներ խաղաղ միջոցներու անօգուտ դիմել ենք, մնում էր զինյալ պայքարը: Մեզ կպարտադրվեր դիմել զենքին, ուրիշ ճանապարհ չկար: «ՎԱՆ» գործողության հատուկ պահանջներն էին.
1. Անմիջապես ազատ արձակել Տեր հայր Մանվել Երկաթյանը եւ Տեր հայր Հրանտ Գյուզալյանը, որոնք Թուրքիայում ձերբակալվել էին այն բանի համար, որ հայությունից հեռացած հայ մանուկներին փնտրել-գտնելով հայերեն էին սովորեցնում:
2. Ազատ արձակել Թուրքիայի բանտերից բոլոր հայ քաղաքական բանտարկյալները:
3. Նաեւ ազատել հինգ քուրդ եւ հինգ թուրք քաղբանտարկյալներ, որոնք պայքարած էին Թուրքիայի ֆաշիստ վարչակարգի դեմ:
4. Հիմնել միջազգային հանձնախումբ, որ հայկական գրավյալ հողերու վրա թուրքական բանակի ավերած, թնդանոթներու թիրախ դարձած կոթողները պաշտպանե: Մեզ պետք է պատասխանեին 12 ժամից, եթե ոչ, ասել էինք` պիտի պայթեցնենք հյուպատոսարանը:

ՄԱՍ Բ. ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԳՐԱՎՈՒՄԸ

–Գործողությունը կատարող խմբակի անունն էր «Եղիա Քեշիշյան», որը իր ընկերոջ` Զավեն Աբետյանի հետ սեպտեմբերի 17-ին նահատակվեցավ Թեհրանի մեջ թրքական հաստատության դեմ հարձակման ընթացքին: Գործողության սկիզբը որոշված էր ճիշտ ժամը 11-ին: Երկուական հոգով տարբեր կողմերից հասանք այն շենքի մոտ, որի առաջին հարկում հյուպատոսարանն էր: Դռան առջեւի երկու ֆրանսացի ոստիկանների կողքից դյուրությամբ` առանց կասկած արթնացնելու անցանք: Միջանցքում արդեն թուրք ոստիկան կար, որմե եւս կրցանք աննկատ անցնիլ: Մնաց գլխավոր մուտքի թուրք ոստիկանը, որուն զինաթափ ընելով ստիպեցինք, որ դուռը բանա, ու ներս մտանք: Ներսում մեր սպասածից ավելի շատ մարդ կար`մոտ 120 հոգի` պաշտոնյաներ եւ հաճախորդներ երկու սրահներում: Զինված` ամեն մեկս իր դիրքը գրավեց: Իմ ձեռքին ատրճանակ էր, Գեւորգը ատրճանակ եւ նռնակ ուներ, Արամը` երկու նռնակ, Հակոբը` «Կալաշնիկով» գնդացիր: Վերցրել էինք նաեւ երեք կիլոգրամ պայթուցիկ նյութեր: Արամը որոշվածի պես գոռաց` մենք հայեր ենք, ԱՍԱԼԱ-ի մարտիկներ, բոլորդ պառկեք գետնին: Երկրորդ սրահում նույնը արեց Գեւորգը: Հյուպատոսարանի ապահովության պատասխանատու թուրք սպան մոտեցավ Գեւորգին, կրակեց եւ վրիպեց, ձեռնամարտ եղավ, Գեւորգը ատրճանակի մեկ զարկով սպանեց թուրքին: Ժողովրդի մեջ իրարանցում սկսվեց, ով կրցավ փախավ, ով կրցավ` պատուհանեն թռավ, մենք էլ թույլ տվինք, որ պատանդների մոտ կեսը փախչի եւ մեր գործը հեշտանա: Հակոբը գնդացիրով ուղղվեց դեպի փոխհյուպատոսի սենյակը, որն ատրճանակն առած մտել էր կողքի լվացարանը: Հակոբը հասավ դռանը, թուրքը առանց բացելու, հաստ դռան հետեւից յոթ-ութ անգամ կրակեց, որոնցից վեցը դիպավ Հակոբին: Հակոբը կրակեց դռան վրա եւ ետ քաշվեց:

ՄԱՍ Գ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉՓՈՐՁԵՑ ԳՐԱՎԵԼ ՇԵՆՔԸ

–Մոտ 60 պատանդ էր մնացել շենքում` 50 թուրք, չորս պոլսահայ եւ մի քանի ֆրանսիացի: Վայրկյաններ անց ֆրանսիացի ոստիկանները փորձեցին գլխադուռը ջարդելով` ներս մտնել, ես եւ Գեւորգը, մի քանի գնդակներ պարպելով, ստիպեցինք ետ քաշվել: Հանդարտություն տիրեց: Ետնամուտքից մի ֆրանսիացի ոստիկան էր վեր ելել, դռան ճեղքին նայեց, ես դիմացն էի, իմ կողմն ուղղեց երկու գնդակ: Ես ծանր վիրավորվեցի, փամփուշտը կրծքիցս գնաց մինչեւ ոտքս, արձակեցի չորս գնդակ, ոստիկանը փախավ: Ասկե ետք ամբողջ հյուպատոսարանը մեր տրամադրության տակ էր: Դրսում հավաքված էին մոտ 2 հազար ֆրանսիական զինվորներ: Մեր առաջին գործը եղավ հեռաձայնել միջազգային լրատվական կենտրոններին եւ հանձն առնել գործողությունը ԱՍԱԼԱ-ի անունով: Պատանդները պառկած էին հատակին: Սենյակներում թաքնվածներ կային, ամենքին ժողվեցինք մի տեղ: Դասդասեցինք պատանդները, մի ոստիկանից ատրճանակն առանք:

Դուրսը` Հոսմանի բուլվարի վրա, հսկայական ժողովուրդ էր կուտակվել: Խուզարկությունից, ամեն ինչ կարգի գցելուց հետո արդեն մոտ երկու ժամ անցել էր, եւ ոստիկանությունը պաշարել էր ամբողջ շրջանը: Հարյուրից ավելի մամուլի եւ հեռուստատեսության թղթակիցներ փողոցի մյուս կողմում էին: Գեւորգը մի պատանդի հետ պատուհան ելնելով` մեր պահանջների թուղթը տվեց ոստիկանությանը` թուրք կառավարությանը հանձնելու: Մի թուղթ էլ նետեցինք, պահանջելով, որ թղթակիցներից մեկը վերցնի եւ կարդա բոլորին: Ես ու Հակոբը վիրավորված էինք, Արամը հսկում էր պատանդներին, հյուպատոսարանը պայթուցիկներով ականապատելը Գեւորգին մնաց: Երբ վերջացրեց, պատուհանի մոտ կանչեց ոստիկան մասնագետին, բացատրեց, թե ինչ կարգով է ականապատված շենքը, որպեսզի չփորձեն ներս մտնել: Շատ լավ հասկացան: Մինչեւ գործողության վախճանը ոստիկանությունն այլեւս չփորձեց գրավել շենքը:

ՄԱՍ Դ. ՓՈՂՈՑԻ ՄԵՋՏԵՂԸ ՄՆԱՑԻ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՇԱՆ ԱՐԵՑԻ

–Ժամը 3-ին մոտ էր, երբ սրտի հիվանդություն ունեցող մի ֆրանսիացի պատանդ վատ զգաց: Պահանջեցինք, որ մեքենայի միջից դեղերը բերեն: Քիչ հետո լվացարանից օգնության ձայներ առանք, Գեւորգը մոտեցավ, դուրս բերեց վիրավոր փոխհյուպատոսը: Ներսի թուրք պաշտոնյաներից մի քանիսը ասացին, որ դպրոցներից իրենց զավակներին վերցնելու ժամն է, խնդրեցին հեռաձայնել հարազատներին: Արտոնեցինք, պայմանով, որ միայն այդ մասին խոսեն: Հայերը խնդրեցին իրենց ազատ արձակել, մերժեցինք` բացատրելով, որ այդ դեպքում չեն ազատվի թուրքերից, իրենց դուրս գալը ավելի վատ կլինի հենց իրենց համար: Ներսում իրավիճակը բավականին հանդարտած էր, իմ վիճակն էր շատ ծանրացել: Մեր պահանջները, որոնց հետ կար համառոտ պատմական տեղեկատվություն ցեղասպանության մասին, մի ֆրանսիացու խնդրեցի կարդալ պատանդներին, իսկ մի թուրքի` թարգմանել: Զրույցի նման բան սկսվեց: Ժամը հինգն անց էր քառորդ: Դժվարությամբ կշնչեի: Գեւորգը սկսեց բանակցել ֆրանսիացիների հետ` ասելով, որ խմբակի անդամներից մեկը վիրավոր է, կուզենք դուրս բերել` լավ բուժելու եւ քաղաքական ապաստան տալու պայմանով: Ատոր դիմաց դուրս պիտի հանեինք վիրավոր փոխհյուպատոսը: Բանակցությունները մոտ մեկ ժամ տեւեցին: Ֆրանսիայի ներքին գործոց նախարար Կաստոն դը Ֆերը հեռաձայնով խոսեց մեզ հետ եւ ընդունեց մեր պայմանները: Կամաց-կամաց ոտքի ելա, 10-15 րոպե տեւեց մինչեւ իջա ներքեւ: Փողոցի մեջտեղը մնացի եւ հաղթանակի նշան արեցի` մինչեւ հիվանդակառքի մոտենալը: Գեւորգին ասացի, որ հիվանդանոցից կզանգահարեմ եւ, արդեն չկարողանալով մեքենա մտնել, ընկա: Հիվանդանոցից հեռաձայնեցի Գեւորգին, պատվիրեցի որոշված ձեւով շարունակել ու հաջողություն մաղթեցի: Դրանից հետո մի քանի րոպե հետո այլեւս ոչինչ չեմ հիշում: Հիմա ասում եմ այն, ինչ ընկերներս են պատմել:

ՄԱՍ Ե. ՇՔԱՄՈՒՏՔԻՆ ՄՈՏԵՑԱԾ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՍԵՂՄԵԼ Է ԳԵՎՈՐԳԻ ԵՎ ԱՐԱՄԻ ՁԵՌՔԵՐԸ

–Վիրավոր փոխհյուպատոսին եւ ոստիկանի դիակը դուրս են հանում: Պատանդ հայ կնոջ հետ էր երկու տարեկան աղջիկը, մայրը զանգում է հորը, հայրը գալիս է աղջկան վերցնելու: Գեւորգը, որպեսզի համոզվի, որ հայրն է, աղջիկը գրկին պատուհան է բարձրանում: Ամեն անգամ պատուհանին մոտենալիս` հաղթանակի նշան է անում, փոքրիկ աղջիկը ընկերացած է լինում տղաներին եւ նրանց հետ պտտվում է սենյակներում: Երբ Գեւորգը նշան է անում, աղջիկն էլ է մատները վեր բարձրացնում:
Տրված ժամանակը լրանում էր, վիճակը ծայրաստիճան լարվում է, թուրք կառավարությունից` ոչ մի պատասխան: Ֆրանսիային ասած էին` մեր գործը չէ, դեպքը ձեր երկրում է, դուք պետք է լուծեք: Մենք նախապես հայտնել էինք, որ կպայթեցնենք շենքը, բայց իրականում նման նպատակ չունեինք: Հակոբի վիճակն էլ էր ծանրացնել:
Տասներկու եւ կես ժամ հետո, նույն պայմաններով Հակոբն էլ դուրս եկավ: Մոտ երկու հազար թուրքեր հավաքվել էին շենքի մոտ եւ մեր մահը կպահանջեին: Մյուս կողմում 4-5 հարյուր հայեր էին, թուրքերի ձայնը խեղդելու աստիճան «Հայաստան, Հայաստան» կպոռային: Կուզեին թուրքերի ձայնը չլսենք, իրենցը լսենք, եւ կհաջողեին: Գործողության սկզբից անցել էր 14 ժամից ավելի: Արամը եւ Գեւորգը սկսել էին բանակցել իրենց դուրս ելնելու մանրամասների վերաբերյալ: Գիշերվա ժամը 2-ից հետո համաձայնություն եղավ: Շենքը ականազերծվեց, զենքերը տեղավորվեցին մեկ պայուսակի մեջ, 7-8 պատանդներ հրաժարվեցին տղաներից առաջ դուրս գալ, ասելով, որ իրենց ելնելուց հետո կարող են տղաներին խփել: Շքամուտքին մոտեցած ոստիկանապետը սեղմել է Գեւորգի եւ Արամի ձեռքերը` ասելով` ես զինվոր եմ, դուք զինվոր եք, մեր միջեւ ոչինչ չկա: Պատանդների հետ տղաները իջնում են եւ ուղղվում ոստիկանատուն` հարցաքննության: Մոտ 16 ժամ տեւած «Վան» գործողությունն ավարտված էր:
19 օր հետո ես ելա հիվանդանոցից, մեկ ամսից` Հակոբը: Թուրք փոխհյուպատոսը յոթ ամիս պառկեց եւ հիմա ծռված ման կուգա:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված