Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

«Պետք չէ «աշխարհի վերջ» փնտրել սահմանադրական քննարկումների եւ քվեարկության մեջ»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ ՉԷ «ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ» ՓՆՏՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

 

Արդեն մի քանի օր է, ինչ «Բարգավաճ Հայաստանը» կուսակցության եւ համանուն խմբակցության անունից հայտարարվել է, որ իրենք «կողմ» են քվեարկելու սահմանադրական բարեփոխումների նախագծին: Սակայն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ որոշ ԲՀԿ-ականներ, այնուամենայնիվ, որոշել են հակառակվել քաղաքական թիմի որոշմանը: Իրականում ովքեր են «դեմ», ինչպիսի հարաբերություններ են ներկա եւ նախկին ԲՀԿ անդամների միջեւ, ինչպես նաեւ մի քանի այլ ներքաղաքական հարցերի շուրջ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

 

«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՐՈՇՎԱԾ Է»


–Պարոն Բաբայան, որքան էլ մամուլում բազմիցս նշվել է, թե ովքեր են ԲՀԿ-ում «դեմ» սահմանադրական բարեփոխումներին, բայց նրանց կողմից որեւէ հստակ հայտարարություն դեռ չի եղել: Հետաքրքիր է` կա՞ն պատգամավորներ, որոնք արդեն իսկ հայտնել են կուսակցության ղեկավար կազմին, որ «դեմ» են քվեարկելու:
– Անձամբ ես, դեռեւս նմանատիպ տեղեկություն չունեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որեւէ պատգամավոր հայտնի մի դիրքորոշում, որը չի համընկնում կուսակցության, խմբակցության այսօրվա դիրքորոշման հետ: Իհարկե, եղել են տարբեր հայտարարություններ, տարբեր մակարդակի խոսակցություններ: Բայց արդեն երեք օր է` «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ «կողմ» է քվեարկելու, եթե մարդիկ կան, որ այլ կողմնորոշում ունեն, պետք է հայտնած լինեին մինչեւ հիմա: Այնպես որ, կարծում եմ` սա ավելի շատ արհեստականորեն շրջանառվող լուրերի շարքից է: Պետք չէ «աշխարհի վերջ» փնտրել սահմանադրական քննարկումների եւ քվեարկության մեջ: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որոշված է:
– Ամեն դեպքում, եթե որեւէ ԲՀԿ-ական պատգամավոր որոշի «դեմ» քվեարկել, կուսակցության կողմից ի՞նչ «սանկցիա» կկիրառվի նրա դեմ:
– Այս պահին ընդամենը կարող եմ պաշտոնապես ասել, որ եթե որեւէ ԲՀԿ-ական պատգամավոր, որը կուսակցության անդամ է, չի կատարի կուսակցության վերադաս մարմինների որոշումը, այդ ժամանակ խնդիրը կքննարկվի կուսակցության ղեկավար մարմնում:

ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՆ ՀԱՅՀՈՅՈՒՄ Է ԲՀԿ-ԻՆ, ԻՍԿ ԲՀԿ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՐԳԵԼ ՆՐԱՆ


–Ի դեպ, ի՞նչ սեւ կատու է անցել «Բարգավաճ Հայաստանի» եւ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի միջեւ, որ վերջինս լրատվամիջոցի հետ զրույցում հայհոյանքներ է հնչեցրել ԲՀԿ-ի հասցեին:
– Չեմ ուզում անդրադարձ կատարել մամուլում գրվածներին: Կարո Կարապետյանը մեր գործընկերն է, եւ որեւէ խնդիր կամ որեւէ հարց ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ տեսնում եմ: Կ. Կարապետյանին հարգում եմ` որպես գործընկեր եւ մամուլում հրապարակված տարատեսակ նյութերին, ուղղակի, ուշադրություն չեմ դարձնում:

«ԱԱԾ-Ն ԱՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ Է, ՈՐԻ ՇՈՒՐՋ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ»


–Ի պաշտպանություն ԱԱԾ-ն քանդելու կոչեր անող ու այս հայտարարության համար հենց ԱԱԾ-ից նախազգուշացում ստացած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ստորագրահավաք է սկսվել եւ, ըստ էության, ողջ նպատակը նրան քաղհալածյալի քողի ներքո ներկայացնելն է: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:
– Մեր երկրում քաղհալածյալներ չկան, եւ չեմ կարծում, որ նմանատիպ թատերական բեմադրություններով կարելի է ուշադրություն գրավել եւ ապագա խորհրդարանական ընտրություններում դիվիդենտներ շահել: Ի՞նչ է նշանակում քաղհալածյալ, եթե պատգամավորն իրեն իրավունք է վերապահում անդրադառնալ ազգային անվտանգության ծառայության գործունեությանը եւ այն համեմատել տարատեսակ բացասական այլ երեւույթների հետ` կապելով այն քաղաքական դաշտում տիրող անարդարության հետ կամ որոշակի քննադատական հարցերի շուրջ ներգրավելով այդ ծառայությանը, կարծում եմ` անիմաստ եւ անօգուտ աշխատանք է: ՀՀ-ում ազգային անվտանգությունն իրավապահ մարմին է եւ զբաղվում է բացառապես իր լիազորություններով: Եվ այն քաղաքականության հետ կապ ունի այնքանով, որքանով կարող է վտանգվել մեր երկրի ներքին անվտանգությունը եւ մեր պետականությունը: Պատգամավոր լինի, թե այլ պետական բարձրաստիճան պաշտոնյա, որը կփորձի բացահայտ մարտահրավեր նետել մեր երկրի պետականության կարեւորագույն ինստիտուտներից մեկին, որը ԱԱԾ-ն է, իհարկե, անարդար կլինի այդ հարցի շուրջ նման կրքեր ծավալել եւ բորբոքել: Ի վերջո, եթե Զարուհի Փոստանջյանը քաղհալածյալ է, ուրեմն` նաեւ պետք է ունենա քաղհալածյալի ատրիբուտներից, որն ունենում են այլ երկրների քաղհալածյալները, այսինքն` լինի հետապնդված կամ որոշակի միջոցներ ձեռնարկված լինեն իր անձի դեմ` իր հայտնած քաղաքական կարծիքի վերաբերյալ: Մինչդեռ ինքներդ էլ տեսնում եք, որ նույն Զ. Փոստանջյանը Ազգային ժողովում իր լկտի պահվածքով աչքի է ընկնում ամեն ելույթի ժամանակ, եւ որեւէ մեկի համար սա գաղտնիք ու նորություն չէ: Այդ որտե՞ղ հալածեցին Զ. Փոստանջյանին, որ որեւէ մեկս չտեսավ: Ընդամենը պետք էր նրան զգուշացվեր, որ չի կարելի դիպչել մեր երկրի ամենակարեւոր հենասյուներից մեկին` Ազգային անվտանգության ծառայությանը: Սա այն մարմիններից է, որի շուրջ չի կարելի քաղաքական շանտաժների լեզվով խոսել:

«ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿԱՐՈՂԱՆԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ»


–Շատերը մատնանշում էին, որ ԲՀԿ խմբակցությունը չի կարողանա հաղթահարել ամիսներ առաջ իր առջեւ ծառացած ճգնաժամը եւ կկազմալուծվի: Մինչդեռ մի քանի օրվա մեջ, ի տես բոլորի, «Ժառանգություն» խմբակցությունում մնաց նույնանուն կուսակցությունից ընդամենը մեկ պատգամավոր: Կարո՞ղ ենք ասել, որ սահմանադրական բարեփոխումները կնպաստեն, որպեսզի խմբակցություններում այլեւս նման իրավիճակներ չլինեն:
– Կարծում եմ` ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումները միտված են ՀՀ-ում քաղաքական դաշտում կուսակցությունների կայացման դերի մեծացմանը: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը ինքնին արդեն կուսակցությունների ներքին ժողովրդավարության այդ բոլոր չափանիշների համար բավականին մեծ եւ դրական տեղաշարժեր է ապահովելու: Իսկ ինչ վերաբերում է այն հոռետեսներին, ովքեր տարատեսակ կարծիքներ էին հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության վերաբերյալ, պարզապես մի բան կասեմ` վերլուծաբանները պետք է միշտ զբաղվեն վերլուծություններով, իսկ քաղաքական գործիչները` քաղաքականությամբ: Սա չգրված փիլիսոփայություն է եւ քաղաքագիտական օրենք է, որը դարեր շարունակ եղել է, եւ, կարծում եմ` այդպես էլ կլինի:
– Բավական ժամանակ է, ինչ սահմանադրական բարեփոխումների նախագծի բովանդակային քննարկումներ են տեղի ունենում տարբեր ձեւաչափերով, սակայն դեռ կան քաղաքական ուժեր, որոնք վերջնական դիրքորոշում այդպես էլ չհայտնեցին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Վաղուց արդեն ժամանակն է, որ քաղաքական ուժերը կարողանան կողմնորոշվել այս կամ այն հարցի վերաբերյալ: Սահմանադրական բարեփոխումների խնդիրը բավական երկար ժամանակահատված է քննարկվել: Այն մեկ օրում չէ, որ քննարկվել եւ որոշվել է: Օրինակ, «Բարգավաճ Հայաստանի» դեպքում, մենք բավականաչափ երկար ժամանակահատվածում քննարկել ենք այն եւ հասել վերջնական դիրքորոշման: Ինչ վերաբերում է այլ կուսակցություններին, սա բացառապես այդ քաղաքական ուժերի իրավունքն է, եւ իրենց գործն է, թե իրենք երբ, որ հարցին, ինչպես կարձագանքեն: Հետեւաբար, զերծ կմնամ որեւէ մեկնաբանություններ անել այլ քաղաքական ուժերի կամ խմբակցությունների մասին: Ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված