Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՍԱ ՀԱՏՈՒԿ ԶԱՐՈՒՀԻ ԽԱՂՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ՍԱ ՀԱՏՈՒԿ ԶԱՐՈՒՀԻ ԽԱՂՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 


ԱԻՄ-ի երբեմնի ակտիվ գործիչ, այժմ Լոս Անջելեսում բնակվող ԱՐՄԵՆ ԶԱՏԻԿՅԱՆԸ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի իրական կերպարին` վերջինիս «ԱԱԾ-ից պաշտպանող» ստորագրահավաքի առնչությամբ:
Նա մասնավորապես գրում է.

«Շատերը հարցնում են, թե ինչո՞ւ Զարուհին երբեւիցե չի կպնում ԼՏՊ-ին:
Զարուհին այնքան քաղաքական հասունություն չունի հասկանալու համար, թե ով է եղել ԿԳԲ-ի շեֆ գեներալ Կրյուչկովը, քանզի նա նո՜ր սկսել է Գորիկին ճանաչել: Բնականաբար, նա չէր կարող հասկանալ, թե ի՞նչ էր նշանակում հայությանը մինչ այդ անհայտ ասորագետին զրահապատ Մերսեդեսի մեջ խցկված նորանկախ Հայաստանի նախագահի աթոռին նստեցնելը: Առավել եւս, տիկնոջը դա ձեռք չի տալիս հասկանալ, որովհետեւ իր քաղաքական կնքահայրն ու անձնական շեֆը, շատ կարեւոր դեր է խաղացել Լեւոնի քաղաքական մուտիլովկաների մեջ, դեռեւս ամենասկզբում, երբ նրան ուղեկցում էր սփյուռքյան այցելությունների ժամանակ, ներկայացնում նրան` որպես հայրենադարձի զավակ եւ հայության փրկիչ: Հիմա արդեն շատ քչերը գիտեն, որ այդ ուղեւորությունների ժամանակ Սփյուռքի ջոջերը, էյֆորիայի մեջ ընկած, վեցը զրոներով չեկեր էին խցկում գռդոնի եկած հայրենադարձ չեկիստի գրպանները»:
«Ընդհանրապես, յուրաքանչյուր հայ սա պետք է լավ իմանա, եթե որեւե քաղաքական գործիչ այսօրվա իշխանություններին հայհոյում է, սակայն միշտ շրջանցում է երկրի կործանման հիմնաԴԻՐ գլխավոր հրեշին, իսկ հետագայում նաեւ ալբանացի իր աշակերտներին ազգի վզին փաթթողին, ապա նա կամ Լեւոնի երդվյալ զոմբին է, կամ ընդհանրապես շեռը պղտոր է...»,- եզրակացնում է Արմեն Զատիկյանը:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ