Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Արխիվ 12-16

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ համատեղ իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել հայկական և ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի շուրջ ականանետերի և ծանր սպառազինության կիրառության առնչությամբ։ 

Հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական էջում:

«Նման զինատեսակի կիրառումը հակամարտության անընդունելի լարում է ազդարարում։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընդունում միջազգային սահմանին և շփման գծում յուրաքանչյուր կողմի զոհերի փաստը։ Խստագույն կոչ ենք անում կողմերին խուսափել քաղաքացիական զոհերից։ Ըստ Ժնևյան կոնվենցիայի՝ կողմերը պարտավորվածություն ունեն պաշտպանել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և ապահովությունը։ 

Ցավում ենք, որ այս միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև համաձայնեցված հանդիպման նախօրեին։ Մենք ակնկալում ենք, որ նախարարները լուրջ քննարկում կանցկացնեն իրադրության լարման և բանակցային հանգուցալուծման հարցերի շուրջ։ Թեև մենք չենք կարող հստակորեն նշել, թե ինչպես է բռնությունը ծագել, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մյուսին է մեղադրում, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ՝ համաձայն նախագահների միջև կայացած քննարկման։ 

Մենք շարունակելու ենք աշխատանքները կողմերի հետ ամենաբարձր մակարդակով լարվածությունը նվազեցնելու և երկարատև ու խաղաղ հանգուցալուծումը խրախուսելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Տավուշի մարզի Բերդավան ու Պառավաքար համայնքներում երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Արդեն մի քանի ժամ է՝ գյուղերի ուղղությամբ կրակոցները դադարել են

ՊՆ-ն Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ է արել այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: 

«Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ:

Առավոտյան հայտնի դարձավ, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծության, Հայոց բանակի մարտիկները ոչնչացրել են առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողների։ Ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի հանդիպակաց բլուրների վրա գտնվող ադրբեջանական մեկ ռազմական հենակետ։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ԼՂ խնդրի կարգավորմամաբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը նշել է. « Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

 

 



 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված