Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԻԼՎԱ ՀԱՄԱԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՊԱՐՏՔ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԻԼՎԱ ՀԱՄԱԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՊԱՐՏՔ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել է լուրերն այն մասին, որ «Կալաչ» ընկերության գույքն աճուրդի է հանվել, եւ աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով՝ ասելով. «Ես պարտքեր ունեմ, բայց վճարունակ եմ: Սուրեն Խաչատրյանը, Վարդան Այվազյանը եթե մեզ վերադարձնեին մեր պարտքերը, պարտքեր չէինք ունենա: Ս. Խաչատրյանը 102 մլն դրամ է պարտք, Վ. Այվազյանը՝ 70 հազար դոլար: Վարդան Այվազյան, ամոթ ա, երկու մետրանոց բոյով խաբում ես»:


Թե ինչ պարտքերի մասին է խոսքը նախ փորձեցինք պարզել Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանից, ով միանգամից հերքեց, ասելով միայն «Չկա նման բան»:


ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյան միանգամից շատ ավելի «ցավոտ» ընդունեց հարցը եւ զայրացած պատասխանեց.«Կասե՞ք ինչի պետք ա ես ամեն մի հոգեկան հիվանդի երեևակայած մտեքերին պատասխանեմ, ծիծաղելի է նույնիսկ…»:

 


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ