«ՁՄԵՌԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ» ՖԻԼՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
Արխիվ 12-16«ՁՄԵՌԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ» ՖԻԼՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
Տորոնտոյում ավարտված միջազգային կինոփառատոնում «Փաստագրական ֆիլմեր» անվանակարգում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին է արժանացել Ուկրաինան ներկայացնող «Ձմեռը կրակի մեջ» ֆիլմը, որը պատմում է Մայդանի դեպքերի մասին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության և մեր ֆիլմը որպես կարևոր պատմական հուշարձան ճանաչելու համար»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկին: Նա հայտնել է նաև, որ հոկտեմբերի 9-ից ֆիլմը հասանելի կլինի Netflix ծառայության միլիոնավոր օգտատերերի համար։ Կինոփառատոնի շրջանակում կայացել է նաև մեկ այլ ուկրաինական «Երգ երգոց» ֆիլմի ցուցադրությունը: Տորոնտոյի ներկայիս կինոփառատոնն անցկացվել է 40-րդ անգամ։ 10 օրերի ընթացքում ներկայացվել է ավելի քան 300 ֆիլմ մոտ 60 երկրներից։ Փառատոնի առանձնահատկությունը պրոֆեսիոնալ ժյուրիի բացակայությունն է, հաղթող է ճանաչվում այն ֆիլմը, որը մեծ քանակությամբ դրական արձագանքներ է ստանում հանդիսատեսից։
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

