Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՎ ԻՋԵՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՎ ԻՋԵՎԱՆԻ

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ


 

Մեր տեղեկություններով մոտ երկու ժամ է, ինչ գնդակոծվում է Նոյեմբերյանի եւ Իջեւանի սահմանային գյուղերը: Ականանետերը հասնում են նույնիսկ գյուղական համայնքների բնակելի տարածքները: Նոյեմբերյան քաղաքում մի քանի արկ է ընկել, որտեղից տարհանվել են մանկահասակ երեխաները: Գյուղաբնակների շրջանում կան զոհեր:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետեւանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների եւ հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում: Այս ամենը կրկին անգամ վկայում է, որ հարեւան պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններն ու պարբերաբար արհեստականորեն ապակայունացնում են իրավիճակը շփման գծում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը եւ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից եւ գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաներձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու եւ ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ