Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՈՒ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԵՎ ԿԱՏՈ՞Ւ Է ԱՆՑԵԼ

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՈՒ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

ՄԻՋԵՎ  ՍԵՎ ԿԱՏՈ՞Ւ Է ԱՆՑԵԼ

 

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հայտարարություն է  տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության վերաբերյալ: ԱԱԾ-ն զգուշացրել էր տիկին  Փոստանջյանին, որ ՝«տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին:

Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին «Իրավունքը» դիմեց անդրադառնալ այս հայտարարությանը: «Ես կարծում եմ, որ  ԱԱԾ-ն ավելի կարեւոր գործերով  պետք է զբաղվի: Մեզ հետեւելու փոխարեն ում պետք է նրան թող հետեւեր: Թող հետեւեն ոչ լեգիտիմ իշխանություններին, որոնք կոռուպցիան ահավոր աստիճանի են հասցրել: ԱԱԾ-ն մեզանից ավելի լավ գիտի, թե իշխանություններն ինչ աստիճանի են կեղծել ընտրությունները»,- ասաց  ընդդիմադիր գործիչը:

Ինչ վերաբերում է նախկին «Ժառանգական» Ստեփան Սաֆարյանի բնութագրումներին` ուղղված «Ժառանգությանը», Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ չի ընթերցել եւ չի ուզում ընթերցել Սաֆարյանի  կարծիքը ու մեկնաբանել այն: «Ես կարդում եմ Լարիսա Ալավերդյանի գրածները, ով հստակ ասել է`«Ժառանգություն»-ում կան  սկզբունքային նվիրյալներ, որոնցով պետք է ուժեղանա  «Ժառանգությունը»: Ես եւս այդ կարծիքին եմ»,- ասաց քաղաքական գործիչը:

Կարծիք կա, որ «Ժառանգությունն» իր այս կեցվածքի պատճառով չի հայտնվի հաջորդ խորհրդարանում: «Եթե Ժառանգության խորհրդարանում չհայտվելը կփրկի Հայաստանն այս աղետալի վիճակից, ես համաձայն եմ: Մեր քաղաքացիները տեսնում են անընդհատ բյուրեղացվող ու սկզբունքային «Ժառանգություն» Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դա էլ հենց մեր քաղաքացիներին դեպի «Ժառանգություն» է բերելու»,- լավատեսորեն ասաց Ա. Մարտիրոսյանը:

«Նկատի ունեք կուսակցությունից որոշ գործիչների դուրս գա՞լը»,- հստակեցրինք  կուսակցության փոխնախագահից: «Նկատի ունեմ բյուրեղացած «Ժառանգություն», որն իր սկզբունքներին հավատարիմ է լինելու»,- եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

 


ՍՈՆԱ  ԴԱՎԹՅԱՆ



Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված