ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ. ՆՈՐ ԱՂԱՆԴԻ ԵՎ ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԸ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒ
Արխիվ 12-16ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ. ՆՈՐ
ԱՂԱՆԴԻ ԵՎ ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԸ.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. Նկարում <Արտաշատի շնորք եւ զորություն> աղանդի ներկայացուցիչներն են.

Այսօր լրագրողական ակումբում նախագահ Սեվակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արտաշատում գործում է նոր աղանդ` <Արտաշատի շնորք եւ զորություն> անվանմամբ: Նրա խոսքով մասնակիցները շատ չեն` 20-30 հոգի եւ համարվում է ավետարանական հավատքի եկեղեցի: :
2. Նկարում <Արտաշատի շնորք եւ զորություն> աղանդի ներկայացուցիչներն են

3. Նկարում <Արտաշատի շնորք եւ զորություն> աղանդի ներկայացուցիչներն են:

Ըստ Սեվակի, այս տարվա մայիսի 7-ին Հայաստան Է ներթափանցել նաեւ նմանատիպ մեկ այլ աղանդ` անվանմամբ. <Այս մասին ես ավելի վաղ եմ ասել ասուլիսներից մեկի ժամանակ, որ նոր աղանդ է ներթափանցելու, որի ղեկավարի անունը Արմեն Առաքելյան է, որը ինձ սպառնացել է, որ օրենքը շրջանցելով ինձ պատժելու է: Ինձ ասաց, որ Վիվասելում ծանոթներ ունի, կարող է ձայնագրություն հանել, որը ինչպես գիտեք հնարավոր է միայն դատական կարգով: Նրա սպառնալիքները ինձ ուղղված կարող եք լսել ձայնագրության մեջ: Առաքելյանը իր հիմնական գործունեությունը ծավալում է Կապան քաղաքում, իսկ երեւանում, երեւանի ավետարանական եկեղեցու` Լեւոն Բարդակչյանի հովանու ներքո է գործում: Հանդիպումներ են կազմակերպում Վաղարշ Վաղարշյան փողոցումգտնվող սրճարանում, որտեղ գտնվում է Ավետարանական եկեղեցին: Նրանց պնդմամբ դեռ անդամներ չունեն, ինչ որ դասընթացներ են սկսել Կապան քաղաքում` պատրաստելով հայ միսիոներներ>:

{music}media/audio{/music}
Սեւակի կարծիքով վերոնշյալ աղանդը նախապատրաստվել է Հայաստան ներթափանցել դեռեւս այս տարի հունվարի 15-ին ոճրագործ Պերմյակովի կողմից իրականացրած դաժան սպանությունից անմիջապես հետո: : Իսկ թե ինչպես է տեսնում կապը Պերմյակովի եւ աղանդի միջեւ Սեւակը նշեց, որ դա արդեն ազգային անվտանգության բացահայտելու խնդիրն է եւ որ նա չի ցանկանում այս առումով շատ բան խոսել, քանի որ սա շատ նուրբ թեմա է:
Ասուլիսի ընթացքում Սեվակը լրագրողներին ներկայացրեց նկարներ, ձայնագրություն եւ տեսանյութ, որը ներկայացնում ենք նյութերի մեջ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
