Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ. ««ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՆԵՐՔԻՆ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ Է»

Արխիվ 12-16

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ. ««ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

ՆԵՐՔԻՆ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ Է»

 

Մի շարք հասարակական կազմակերպություններ միացել են  նոր սահմանադրությանը դեմ «Ոչ»-ի ճակատին, սակայն  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իրավունքին տեղեկացրեց, որ իրենք չեզոք դիրքորոշում ունեն նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ եւ չեն միացել «Ոչ»-ի ճակատին: «Ես դեմ եմ նախագծին, բայց ՀԿ-ն չեզոք դիրքորոշում է որդեգրել»,- ասաց Իոաննիսյանը:


ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով` կարեւորն այն է, որ  քաղաքացիները տեղյակ լինեն սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

«Ոչ»-ի ճակատի մաս է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, որից վերջերս է դուրս եկել Ռուբեն Հակոբյանը:Դանիել Իոաննիսյանից պարզեցինք` հնարավո՞ր է նա հետ վերադառնա կուսակցություն, քանի որ ժամանակին` երկու տարի առաջ, նաեւ Ռուբեն Հակոբյանի պատճառով լքեց այն: «Ես հեռացա ոչ միայն Հակոբյան Ռուբենի պատճառով, այլեւ ներքին ժողովրդավարական մեխանիզմների չգործելու պատճառով: Նախ ես ամենասկզբից չէի հասկանում, թե պրն Հակոբյանն ինչ է անում կուսակցությունում: Եթե 2007-2008-ին կար ներքին ժողովրդավարություն, ապա 2012 թ-ին այն վերացվեց փաստացի: Ես չեմ վերադառնա «ժառանգություն», քանի որ   կուսակցությունն ինձ համար չէ: Երկրորդ` որեւէ մեկն այնտեղ չի վերականգնել ներքին ժողովրդավարությունը: ՀՀԿ-ի հետ համեմատ, իհարկե, «ժառանգությունը»  ժողովրդավար է, սակայն  եթե համեմատենք ժողովրդավարության չափանիշների հետ, տեսնում ենք, որ ներքին ժողովրդավարություն չկա»,- ասաց նախկին ժառանգականը:

Մեր դիտարկմանը, եթե ներքին ժողովրդավարություն չկա, ուրեմն կա ներքին բռնատիրություն, նախկին «ժառանգականը» դրական պատասխանեց` այո, իհարկե:

Հարցին` ո՞վ է հաստատում այդ բռնատիրությունը, Իոաննիսյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ժառանգությունում» չի կարող լինել որեւէ որոշում, որը կարող է դեմ լինել Րաֆֆի Հովհաննիսյանին»:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ