ԻՆՉՊԵՍ Է ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԱՂԱՆԴԱՊԵՏԸ ՔԱՐՈԶՈՒՄ ԶԻՆՎՈՐԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ Է ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԾ
ԱՂԱՆԴԱՊԵՏԸ ՔԱՐՈԶՈՒՄ ԶԻՆՎՈՐԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր <Ազդակ> լրագրողական ակումբում <ՄԵԼ> նախագահ Սեվակ Հովհաննիսյանը խոսելով Հայաստան ներթափանցած նոր աղանդների մասին, նշեց, որ դրանիցի մեկը <Աստծո կյանք> անվանմամբ, կապ ունի Պերմյակովի եւ նրա ընտանիքի հետ: Իր խոսքով, երբ զրույց է ծավալվել վերոնշյալ աղանդի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ ու տրվել է Պերմյակովի անունը, այսպես կոչված աղանդապետը հրաժարվել է այդ թեմայից: Ավելին մեր մեկ այլ հրապարակման մեջ, որտեղ կա ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է Առաքելյանը սպառնում Սեվակին այդ հարցերը տալու կապակցությամբ:
Նկարում <Հույս, հավատ, սեր> աղանդի ուկրաինացի ղեկավար` Վլադիմիր Գլատկինն է:

Շարունակելով թեման Ս. Հովհաննսիյանը ցույց տվեց նկարներ եւ ասաց հետեւյալը. <Նկարում Վլադիմիր Գլատկինն է, ով Ուկրաինայի <Հույս, հավատ, սեր> աղանդի ղեկավարն է, ով սերտ կապերի մեջ է Պերմյակովի հոր հետ, որն էլ իր հերթին Ռուսաստանի Չիտա քաղաքի <Հույս, հավատ, սեր> աղանդի հոգեւոր հովիվն է: Այս տարվա հունվարի 15-ի ոճրագործությունից հետո Պերմյակովի քույրը` Լյուդմիլա Պոկիպելսկայան Odnoklassniki սոցիալական ցանցով բացում է <Ի պաշտպանություն Վալերի Պերմյակովի> էջ, անցկացնում է ստորագրահավաք, թե իբրեւ նրա եղբայրը մեղավոր չէ եւ պետք չի հարցը քաղաքականացնել: Ես այդ կայքում գրանցված եմ եղել ռուսական անուն ազգանունով, եւ այդ կերպ շահելով վստահություն, Լյուդմիլան սկսեց ինձ պատմել թե իր եղբայրը մեղավոր չէ, նրան դրդել են դրան: Երբ նա տեղեկացավ իմ իրական ազգության մասին, ինչ նպատակներով եմ հարցեր տալիս, միանգամից փոխեց իր տեսակետը ասելով, թե ոչ մի կապ չունեն Վալերիի հետ, լրատվամիջոցներից են տեղեկանում գործի մասին: Երբ ես նրան ուղարկեցի Գլատկինի նկարը նա սկսեց իմ հարցերին ընդհանրապես չպատասխանել: Իսկ մինչ այդ պատրաստ էր սկայպով ինձ հետ խոսել>,- ասաց Սեվակը:





Նկարում Պերմյակովի քրոջ հարսանեկան արարողությունն է:

Բանախոսի պնդմամբ Գլատկինը աշխատում է նաեւ զինվորականների ուղղությամբ, իսկ տեսանյութում զինվոր Ռոման Ստոպկինն է, որը ի դեպ անհայտ կորել է: Մյուս նկարում, զինված երեւում է Պերմյակովի հորաքրոջ տղան, ով ըստ Սեվակի, իրավունք չուներ զինված նկարվել. <Սա ավելի շատ նմանվում է ահաբեկչի, այլ ոչ թե զինվորականի, լուրջ զինամթերքով նկարներ հրապարակելով: Ներքուստ վստահ եմ, որ Պերմյակովը պատվեր է կատարել, որի արմատները տանում է Ուկրաինա: Հնարավոր է դրա դիմաց մեծ գումարներ են ստացել, որպեսզի խաթարեն հայ-ռուսական բարեկամական կապը>,- եզրափակեց Սեվակ Հովհաննիսյանը:
Նկարում Պերմյակովի հորաքրոջ տղան է:


Տեսանյությում զինվոր Ռոման Ստոպկինն է եւ Գլատկինը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
