Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24

Վարդան մրցել է ձողի վրա պարող 7-ամյա փոքրիկի հետ. «Սրանով կարելի է զբաղվել 4 տարեկանից» (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՄՐՑԵԼ Է ՁՈՂԻ ՎՐԱ ՊԱՐՈՂ 7-ԱՄՅԱ ՓՈՔՐԻԿԻ ՀԵՏ. «Սրանով կարելի  է զբաղվել 4 տարեկանից» (Տեսանյութ)

 

Այն, ինչ տարիներ շարունակ համարվել է սթրփտիզ եւ այն ասոցացվել անբարոյականության հետ, այսօր դարձել է իբրեւ մարզաձեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս մեր հայրենակցուհու` ուկրաինական շոու-բիզնեսը գրաված ՎԱՐԴԱՅԻ` Վարդանուշ Մարտիրոսյանի թեթեւ ձեռքով: Եվ սա դեռ ողբերգականը չէ, քանի որ վերջինս իր «մասնագիտության» անունը դնելով pole dance` այն սերմանում է նաեւ մանուկների մեջ:

Ուկրաինական «1+1» ալիքի հայտնի հեռուստանախագծի համաձայն, տաղանդավոր մասնակիցը  փորձում է շոուբիզնեսյան ներկայացուցչից շահել գումարային մրցանակ: Ընդորում, մասնակիցն ընտրում է մրցության 4 ոլորտներից մեկը` սպորտ, գիտություն, երաժշտություն եւ պար: Վերոնշյալ հեռուստանախագծի վերջին եթերում 7-ամյա մասնակիցը` ԷՄԻԼԻՆ, ուղղակի, շոկի մեջ գցեց ինչպես հանդիսատեսին, այնպես էլ ժյուրիի կազմին` մրցելով pole-dance չեմպիոն Վարդայի հետ եւ պարելով ձողի վրա:

Թեպետ մի ողջ դահլիճ, փոխանակ պահանջեր դադարեցնել երեխայի անմեղ հոգին պղծելը, հոտնկայս ծափերի արժանացրեց պարը, բայց արի ու տես, որ այդքանի մեջ ամենաառողջ դատողն ու նորմալ արժեհամակարգ ունեցողը դուրս եկավ Ճանաչված ռուս հեռուստահաղորդավարուհի ՔՍԵՆՅԱ ՍՈԲՉԱԿԸ, որը լինելով ժյուրիի կազմում` պարզապես բղավեց. «Վախենում եմ, որ այն, ինչ կասեմ, իհարկե, ձեզ դուր չի գա: Կեցցե փոքրիկը, որ այդ տարիքում սպորտով է զբաղվում եւ այդքան ճկուն է, հիանալի է: Եվ ես նրան ցանկանում եմ մարզական մեծ ապագա: Բայց ես ուզում եմ դիմել երեխայի մորը` ինչո՞ւ եք երեխային տանում դեպի մի սպորտ, որտեղ 15 տարի հետո նա կարող է հայտնվել սթրիփ ակումբում: Ինչո՞ւ նրան չեք տանում գեղարվեսատական մարմնամարզության, երեխան իսկապես տաղանդ է, եթե նա զբաղվեր դրանով, հիմա կարող էր դառնալ օլիմպիական չեմպիոն»: Ավելին` Ք. Սոբչակը խոստացավ անգամ հոգալ երեխայի ուսման վարձը, եթե նա տեղափոխվի Կիեւ եւ լրջորեն զբաղվի գեղարվեստական մարմնամարզությամբ: «Միայն թե մի դրդեք երեխային դեպի ձողը», - հավելեց հեռուստահաղորդավարուհին:

Սակայն, երեւույթը շատ բնական էր Վարդայի համար ու նույնիսկ հպարտությամբ հայտարարեց, որ իր մայրն իրեն դեռ երկու ամսականում է ստիպել «շպագատ» իջնել, որպեսզի պարուհի դառնա: Ու նա էլ մոր ջանքերը «ջուրը չի գցել»` 16 տարեկանում հայտնվելով ձողի վրա. «Ես սկսել եմ զբաղվել pole-dance-ով դեռ այն ժամանակ, երբ Ուկրաինայում այն ամենեւին էլ սպորտ չէին համարում: Եվ ահա,  վերջապես եկավ մի օր, որ այն համարեցին մարզաձեւ եւ այսօր արդեն սրանով կարելի է զբաղվել 4 տարեկանից»

Այնուամենայնիվ, Սոբչակը պնդեց. «Այս փոքրիկ աղջիկը դեռ լրիվ չի հասկանում ինչ է կատարվում, պետք չէ, որ նա սրանով զբաղվի: Այս ամենը հաճելի է եւ սեքսուալ, երբ դրանով զբաղվում է չափահաս եւ գեղեցիկ կազմվածքով կինը»:

Ցավոք, ո՛չ հանդիսատեսը, ոչ է՛ ժյուրիի մյուս ներկայացուցիչը ականջալուր չեղան Ք. Սոբչակին, իսկ արդյունքում փոքրիկը դարձավ հաղթող: Մինչդեռ իրականում սա ուկրաինական, ինչու ոչ, համամարդկային արժեհամակարգի պարտությունն էր ու, ցավոք, այնտեղ անմիջական մասնակցությունն ուներ մեր հայրենակցուհին:

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.



 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված