ԵՎՐՈ-2016-Ի ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿՐԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ
Արխիվ 12-16ԵՎՐՈ-2016-Ի ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿՐԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Ֆրանսիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը, որը Եվրո-2016-ի ընտրական փուլի համար նախավերջինը կլինի մեր ընտրանու համար: Չնայած վերջին պաշտոնական՝ Ալբանիայի ընտրանու դեմ հանդիպումը եւս հազիվ հանդիսականների համար հետաքրքրություն ներկայացնի, քանի որ այդ խաղից գործնական սպասելիք չկա:
Բայց մեկ է՝ հիմնական խնդիրը մնում է պաշտպանության օղակը...
Այսպիսով՝ ուր էլ նայում ենք, միայն չլուծված խնդիրներ են: Իհարկե՝ Եվրո-2016-ը կարեւոր եւ սպասված իրադարձություն էր, բայց դրանով ոչինչ չի ավարտվում, ի վերջո պետք է մտածել ապագայում այսօրինակ խոշոր մրցաշարերը չտապալելու մասին: Իսկ դրա համար մեկ պարզ բան է պետք հաշվի առնել. ինչպես մի շարք հայկական` անգամ հենակետային մարզաձեւերում, այնպես էլ ֆուտբոլում կա սերնդափոխության խնդիր: Մինչդեռ այս պահին ազգային ընտրանին չունի անգամ համարժեքին մոտ երկրորդ կազմ, հաշվի առնելով, որ երիտասարդական հավաքականում խնդիրները շատ ավելի լուրջ ու խորքային են, քան ազգային հավաքականում: Իսկ դա նշանակում է, որ նույն Մխիթարյանին, Մովսիսյանին, Անդոնյանին փոխարինողներ չկան:
Եվ վերջապես, առաջնային հարց է մնում հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը: Ալբանացիների դեմ հանդիպումից հետո վերջնականապես պարզ կլինի` ինչ աշխատանք է տարել Սարգիս Հովսեփյանը, եւ արդյոք նպատակահարմա՞ր է թիմում նրա մնալը: Բայց ինչ լուծում էլ լինի, այն պետք է էս գլխից տալ. ի վերջո Աշխարհի առաջնության ընտրական փուլը սարերի ետեւում չէ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
