Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

18 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

18 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 


Վերջին շրջանում «Զվարթոց» տաճարում տեղի ունեցած, ապա մեծ աղմուկ բարձրացրած «փարթի» միջոցառումը, պարզվում է, տաճարի տարածքում տեղի ունեցած միակ «փարթին» է եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Ըստ նրա` շատ էր խոսվում այն մասին, որ միջոցառման ժամանակ խաթարվել է «Զվարթնոցի» հուշակոթողը եւ պարիսպը. «Դեպքը քննեցին իրավապահները, սակայն նման բան չէր գրանցվել: Կա ՀՀ մշակույթի նախարարի հրաման, եւ յուրաքանչյուր նմանօրինակ դեպք, որպես լիազոր մարմին ներկայացնում ենք նախարարություն, որից հետո այն քննվում է»,- նշեց Վ. Պողոսյանը:

Ավելին` ՊՈԱԿ-ի տնօրենի հավաստմամբ` այսօր Հայաստանում պատմական հուշարձաններն ավելի շատ վնասում են մարդիկ, մանավանդ, եթե տվյալ հուշակոթողը պատրաստված է բրոնզից կամ այլ թանկարժեք մետաղներից: Այս առումով պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների համար այսօր իրավապահ մարմինների մոտ գտնվում է 18 քրեական գործ. «Մենք իրականացնում ենք պետական սեփականություն համարվող եւ չօգտագործվող հուշարձանների պահպանություն: Բնականաբար,  հուշարձանների նկատմամբ ոտնձգություններ լինում են: Այն անձինք, ովքեր իրենց թույլ են տալիս ոչնչացնել հուշարձանները, նրանք ստանում են համապատասխան պատիժ»,- շեշտեց Վ. Պողոսյանը:
Ինչեւէ, այս պարզաբանումից հետո, վատ չէր լինի, որ նույնքան ակտիվորեն, ինչպես հանրությունն արձագանքեց ու քննադատեց զվարթնոցյան փարթիին, այսօր էլ շարունակեր բարձրաձայնել ու երբեմն էլ բռնել այն մարդկանց ձեռքը, ովքեր կփորձեն ձեռք բարձրացնել պատմամշակութային որեւէ արժեքի վրա: Ի վերջո, դավաճանությունը միայն Ադրբեջանում քաղաքական ապաստան գտնելը չէ, այլ նաեւ այն, որ սեփական ժառանգությունը պղծվում է հայի ձեռքով:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ