«ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԻՆԳ ՀԱՅԵՐ, ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ»
Արխիվ 12-16«ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԻՆԳ ՀԱՅԵՐ, ԿԱՆ
ՎԻՐԱՎՈՐՆԵՐ»
«Իսլամական ծայրահեղականներին վրդովեցրել եւ հունից հանել է այն, որ ՌԴ-ն օգնում է սիրացիներին, որ այդ երկիրը լծվել է սիրացիների խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Երկու օրերի ընթացքում մեծ թվով` մի քանի հարյուր զոհեր եղան արաբ, իսլամ ժողովրդի կողմից, նույնքան էլ վիրավորներ: Դժբախտաբար ահաբեկիչների զոհ են դարձել նաեւ թվով հինգ հայեր, կան վիրավորներ, իրավիճակը այստեղ շատ լարված է»,- iravunk.com-ի հետ զրույցում նկարագրելով այս օրերին Սիրայում, մասնավորապես` Հալեպ քաղաքում տիրող պատերազմական իրավիճակը, ասաց Հալեպի Ավետարանչական համայնքի ղեկավար վերապատվելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆԸ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
