Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ` ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄԵՂԱՎՈՐ Է

Արխիվ 12-16

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ` ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄԵՂԱՎՈՐ Է

 

ՀՀ մշակույթի նախարարության հրավերով սեպտեմբերի 22-ին Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության եւ մշակույթի նախարար ՇՏԵՖԱՆ ԴՈՐԳԵՐԼՈՀԻ գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմենը, միջազգային եւ ԵՄ կրթական կապերի պատասխանատու Ուվե Բիրկհոլցը եւ նախարարի օգնական Միխայել Շուլցը:

Հայաստան ժամանելու առաջին օրը պարոն Շ. Դորգերլոհն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դնելով` հարգանքի տուրք մատուցեց 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետեւ Շ. Դորգերլոհն այցելեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ շրջելով սրահներով` ծանոթացավ 1915 թվականի եղերական դեպքերը ներկայացնող ցուցանմուշներին:

«ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄԵՂԱՎՈՐ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ»

Թանգարան-ինստիտուտում նա իր շրջայցն ավարտեց` գրանցամատյանում տպավորությունները գրառելով. «Խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Կարեւորում եմ միասնաբար աշխատանքը, որի արդյունքում կարող ենք հասնել խաղաղության եւ ունենալ լավ ապագա»:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Շտեֆան Դորգերլոհը փաստեց, որ տպավորված է թանգարանով եւ այնտեղ ներկայացված պատմությամբ. «Այս տարին սովորական չէ, քանի որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Գերմանիան մեղավոր է Ցեղասպանություն իրականացնելու հարցում, եւ այդ պատճառով էլ մենք մեր պատմության մութ էջը նորից քննարկելու շատ ցավալի գործընթաց ենք սկսել: Խորապես համոզված եմ, որ այսօր միայն հաշտեցման գործընթացի շնորհիվ հնարավոր կլինի ունենալ ավելի լավ ու խաղաղ աշխարհ»:

«ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԲԱՌԵՐՈՎ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Նրա խոսքով` լավ ապագա ունենալու համար պետք է ասել ճշմարտությունը. «Մենք` գերմանացիներս, հասկացել ենք, որ ճշմարտությունն ասելը մի քիչ ցավոտ է, բայց սա է այն միակ ճանապարհը, որով պետք է ընթանալ` ավելի լավ ապագա ունենալու համար: Պետք է ճիշտ բառերով հստակորեն ներկայացնել պատմությունը: Այսօր էլ` Բեռլինի պատի փլուզումից 25 տարի անց, աշխատում ենք Իսրայելի պետության եւ առհասարակ ժողովուրդների հետ հաշտեցման գործընթացի ուղղությամբ: Քանի որ սա է միակ ճանապարհը, որը տանում է դեպի փայլուն ապագա»:

«ՏԵՂԱԴՐՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՖԻՑ ԽԱՉՔԱՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Գերմանիայում իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնցից եվրոպացի պաշտոնյան կարեւորեց ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում տեղի ունեցած միջոցառումը. «Գերմանիայում կազմակերպված միջոցառումները հիրավի համաշխարհային արձագանք գտան: Հիշատակման են արժանի Բեռլինի Մայր տաճարում եւ ապրիլի 23-ին Բունդեսթագում տեղի ունեցած հիշատակի արարողությունները: Այդ միջոցառումների ժամանակ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը եւ Բունդեսթագի նախագահը հստակ արտահայտեցին իրենց վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ի հիշատակ անմեղ զոհերի,  քաղաքի կենտրոնում տեղադրվեց հայկական տուֆից խաչքար:
Ներկայումս մենք աշխատում ենք մի դասագրքի մշակման վրա, որտեղ պետք է ներկայացնենք աշխարհում իրականացվող բոլոր ցեղասպանությունները, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությունը»:
Հավելենք, որ նախատեսված է  Շ. Դորգերլոհի գլխավորած պատվիակության այցը նաեւ Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ կբացվի «Պատկերներ մի երկրից. Արեւելագերմանական լուսանկարչությունը 1945-1995 թթ.-ին» խորագրով ցուցահանդեսը, ինչպես նաեւ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ:
Պատվիրակությունը Հայաստանում կմնա սեպտեմբերի 22-27-ը, որի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ  Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ կստորագրվեն կրթության եւ մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին մի շարք հուշագրեր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված