ԻՆՉՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՈՒՆԳՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՈՒՆԳՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ
Շարունակում է պարբերաբար հնչել հողագործների բողոքները՝ կապված մթերումների հետ: Դեռ միայն օրերս էր, որ դժգոհում էին խաղողագործները, թե բերքի մի մասը կարող է գնորդ չունենալ: Եվ ահա հիմա էլ տարբեր համայնքներից դժգոհություններ են հնչում, որ վարունգը եւս մթերումների լուրջ խնդիր ունի, ու մշակողները կանգնած են բավականին լուրջ կորուստների հեռանկարի առաջ: Թե ինչ է կատարվում, փորձեցինք մանրամասներ ստանալ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ, ով հաստատեց լուրերի իսկությունը.
- Գյուղացիները հատկապես դժգոհում են` պնդելով, որ անցյալ տարի նրանք հնարավորություն ունեին բերքը արտահանել Վրաստան եւ Ռուսաստան, իսկ այս տարի զրկված են նման հնարավորությունից: Ինչո՞ւ:
- Ես ինքս էլ կցանկանայի անդրադառնալ այդ հարցին: Նախ ասեմ, որ լուրեր են տարածվում, որ հայկական կողմը հարկեր է սահմանել գյուղմթերքների արտահանման համար: Այնինչ, նման բան չկա. գյումթերքների արտահանումը ամբողջովին ազատված է հարկերից, եւ անցյալ տարվա համեմատ, ընդհակառակը` ընթացակարգերը պարզեցվել են: Խնդիրն այն է, որ Վրաստանում եւ Ռուսաստանում այս տարի բավականին շատ վարունգի բերք կա, այդ իսկ պատճառով այլ երկրից ներմուծելու պահանջարկ չկա: Սա է ընդամենը, այլ արհեստական խոչընդոտներ չկան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
