Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՄ ԹԻԿՆԱԶՈՐՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԿԱ»

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՄ ԹԻԿՆԱԶՈՐՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԿԱ»

 

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն իրեն ծեծողների մեջ ճանաչել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից` Տիգրանին՝ հավելելով, թե վստահ չէ, թե նա այժմ ՀՖՖ նախագահի թիկնազորում է, բայց գիտի, որ ժամանակին Ռուբեն Հայրապետյանի համար է աշխատել: Ս. Հակոբյանը նաեւ ասում է, որ առանձնահատուկ կոնֆլիկտ Հայրապետյանի հետ չի ունեցել: Բայց անկախ նրանից՝ այդ Տիգրան կոչեցյալը հիմա թիկնապահ է, թե՝ ոչ, նման ծեծուջարդերի կազմակերպման մեծ մասնագետի համարում ունեցող Հայրապետյանի անունն առաջին պլանում է:

Իհարկե՝ այսօր-վաղը ամեն ինչ կպարզվի, առավել եւս, որ մի խումբ ճանաչված ազատամարտիկներ երեկ աննախադեպ քայլի գնացին՝ խոստանալով, որ եթե ոստիկանությունն արագորեն մեղավորներին չգտնի, իրենք են հայտնաբերելու եւ, ըստ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի` «Մենք մեր ձեւով կպատժենք նրանց, որը շատ ավելի վատ է լինելու, քան ոստիկանության պատիժը»:
Միգուցե նման սպառնալիքը վերջնականապես կսթափեցնի ազատամարտիկների ¥եւ ինչու միայն նրանց¤ նկատմամբ հաճախակի դարձած նման հարձակումներ իրականացնողներին եւ հրամայողներին: Բայց մինչ այդ վերադառնանք Ռ. Հայրապետյանին. ինչո՞ւ է ՀՖՖ նախագահն այսքան հաճախակի հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում: Շատերը, թերեւս, վստահաբար կասեն, որ հարցի պատասխանն իրենք վաղուց ունեն: Բայց այս անգամ փորձեցինք ստանալ նաեւ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքը: Մեզ հետ զրույցում պարոն Հայրապետյանը նախ բացառեց իր կամ իր թիկնազորի անդամներից որեւէ մեկի առնչությունն ազատամարտիկի ծեծի ենթարկելու պատմության հետ: Իսկ, թե ինչով է պայմանավորված, որ կրկին նրա անվան շուրջ է աղմուկը, ՀՖՖ նախագահը նկատեց.
- Ես շա՞տ եմ իմանում՝ ինչով է պայմանավորված, ես Ձեր հարցին կարա՞մ պատասխանեմ:
- Կարծում եմ՝ այո:
- Ինչ-որ մեկի կողմից պատվեր է իրականացվում: Տեսեք` ինչ է. մարդը կանգնել, ասում է, որ իմ թիկնազորից Տիգրանին ճանաչել է իրեն ծեծողների մեջ: Այնինչ իմ թիկնազորում Տիգրան ընդհանրապես չկա: Էդ բոլորը կարող են ստուգել. իմ թիկնազորում միայն «օֆիցիալ», ոստիկանության հետ պայմանագիր ունեցող անվտանգության աշխատակիցներ են: Կարող են փաստաթղթերով էլ ստուգել` Տիգրան կա՞ իմ թիկնազորում, թե ոչ:
- Իսկ ծեծված ազատամարտիկին՝ Սմբատ Հակոբյանին Դուք ճանաչո՞ւմ եք:
- Իհարկե ճանաչում եմ, մի թաղամասում ենք ապրում, հիսուն տարի է` ճանաչում եմ:
- Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք միմյանց հետ:
- Շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել:
- Եղե՞լ:
- Հա: Հիմա` ոչ: Նորմալ հարաբերություններ ունեի հետը մինչեւ այն պահը, որ իր հորեղբոր հարսին փորձել էր բռնաբարել: Դրանից հետո ոչ մի հարաբերության մեջ չեմ:
- Այսինքն, ո՞նց բռնաբարել. դա լրջագույն մեղադրանք է:
- Դե հիմա ես թասիբ ունեմ` չեմ ուզում մանրամասնեմ: Մենակ կասեմ, որ դրանից հետո իր հետ ոչ մի շփում-բան չեմ ունեցել: Սա պարզապես քաղաքական պատվեր է:
- Այդ դեպքում ովքե՞ր են այդ պատվերներ տվողները:
- Չեմ կարող ասել, բայց Դուք ինքներդ չե՞ք տեսնում, որ ես ոչնչի մեջ չեմ խառնվում: Հիմնականում լինում եմ Հայաստանից դուրս. համարյա Հայաստանում չեմ լինում: Ավելի շատ Արցախում եմ լինում, բայց դե էլի անընդհատ իմ անունն է շահարկվում: Մի օր առաջ եմ Արցախից եկել, էսօր էլ էդ զառանցանքը տարածվեց:
- Պարոն Հայրապետյան, ազատամարտիկի ծեծից առաջ էլ Ձեր անունը «շահարկվեց» «Էյր Արմենիայի» համասեփականատիրոջ ծեծի աղմկոտ գործով:
- Այ դա եղել է, ես դրանից չեմ հրաժարվում, երբեք էլ չեմ հրաժարվի:
- Այսինքն՝ Դո՞ւք եք պատվիրել, որ ծեծեն Արսեն Ավետիսյանին:
- Ո՞վ է ծեծել:
- Դե՝ Արսեն Ավետիսյանի կինը դեպքից անմիջապես հետո հանդես եկավ նման հայտարարությամբ:
- Չգիտեմ` ինչ ծեծի մասին է խոսքը, անձամբ ես ապտակել եմ իրեն. էդքանը կարամ ասեմ:
- Իսկ ինչո՞վ «էր արժանացել» այդ ապտակին:
- Դե եկեք էդ հարցին չպատասխանեմ: Ուղղակի հարցը տվեցիք, ազնվորեն պատասխանեցի: Հիմա արժանի էր, թե չէ... Վերցրեք նրա կենսագրությունը, նայեք, տեսեք` ինչեր է արել: Դրանից հետո կհամոզվեք՝ արժանի էր, թե ոչ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված