Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՎՍՏԱՀ ԵՄ` ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆՔ 100% ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ»

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՎՍՏԱՀ ԵՄ` ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆՔ 100% ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ»

 

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն օրեր առաջ խորհրդարանում հայտարարեց, որ մեռելածին դրույթները պետք է հանվեն նոր սահմանադրությունից: Խոսքը վերաբերում է այն դրույթին, ըստ որի` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: «Իրավունքը» այս եւ այլ հարցերի առնչությամբ զրուցեց նրա հետ:

–Պրն Մարտիրոսյան, Դուք օրեր առաջ ասացիք, որ կողմ եք 100% մեծամասնական ընտրակարգին: Չե՞ք կարծում, որ եթե Ձեր առաջարկած դրույթն ընդունվի նոր սահմանադրությունում, ապա համատարած կբաժանվեն ընտրակաշառքներ:
– Ոչ: Աշխարհի ամենաժողովրդավարական երկրները` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ունեն 100% մեծամասնական ընտրակարգ: Մեծամասնական ու համամասնական ընտրակարգը կապ չունի, ընտրակաշառք բաժանողը բաժանելու է, չբաժանողը չի բաժանելու: Միայն համամասնական ընտրակարգը թողնելը ընդդիմադիրների պահանջն է եղել տարիներ շարունակ: Իշխանությունն ընդառաջ է գնացել եւ կատարում է ընդդիմադիրների պահանջը, բայց հիմա էլ պահանջողները դեմ են իրենց պահանջին: Սա ուղղակի անհեթեթություն է: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ «Ժառանգության» նախընտրական ծրագրում կար այդ դրույթը, սակայն հիմա հենց «ժառանգականները» դեմ են խորհրդարանական համակարգին անցմանը: Վստահ եմ` տեսանելի ապագայում անցնելու ենք 100% մեծամասնական ընտրակարգի: Մեծամասնական ընտրակարգը թույլ է տալիս ընտրողին հասկանալ` ում է ընտրում, ումից է պահանջում:
– Իսկ ո՞ւմ կողմից կդրվի այդ պահանջը, իշխանության, թե՞ ընդդիմության:
– Հանրության կողմից կլինի, քանի որ մարդիկ չեն հասկանում` ում են ընտրում համամասնական ընտրակարգի դեպքում:
– Դուք ասացիք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է լինել իշխանություն, իսկ իշխանություն լինելու դեպքում երկարացնել իր իշխանություն լինելը: Այս բնականոն գործընթացին ինչո՞ւ է դեմ ընդդիմությունը:
– Ընդդիմությունը հասկանում է, որ ինքը շանս չունի: Իսկ դա վատ է: Ընդդիմությունը շանս պետք է ունենա, ուժեղ կառուցվածք, ընտրազանգված ու տեսականորեն հնարավորություն ունենա իշխանության գալ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված