ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԵՐՔԵԼ
Արխիվ 12-16ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԵՐՔԵԼ
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Սահմանադրական բարեփոխումների նախագծին: Ավելին` այս որոշումը պարտադիր է համանուն խմբակցության բոլոր անդամների համար: Սակայն կարճ ժամանակ անց մամուլում սկսեց շրջանառվել, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են ԲՀԿ-ականներ Հայկ Խաչատրյանն ու Էլինար Վարդանյանը:
Իսկությունը պարզելու համար «Իրավունքը» փորձեց կապ հաստատել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, սակայն պարզվեց, որ նա գործուղման մեջ է: Այնուամենայնիվ, տիկին Վարդանյանից փորձեցինք գոնե մեկ բառով հերքում կամ հաստատում ստանալ տարածված լուրերին, բայց նա խոստացավ հարցին պատասխանել միայն վերադառնալուց հետո:
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջին շրջանում ընդհանրապես Է. Վարդանյանը խուսափում էր խոսել լրագրողների հետ ինչպես քաղաքական, կուսակցական հարցերի շուրջ, այնպես էլ` որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չէր ցանկանում տեսակետներ արտահայտել սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ: Ըստ էության, նա հայտնվել է երկու քարի արանքում` մի կողմում ԲՀԿ-ի թիկունքում մի նոր քաղաքական ուժ ձեւավորող իր ընկերներն են, իսկ մյուս կողմում` հարազատ կուսակցությունն ու նրանց որդեգրած կառուցողական քաղաքականությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
