Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

ԱՇԽԱՐՀԸ՝ ՎԵՐԱԿԻՍՎԵԼՈՒ ՇԵՄԻՆ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԸ՝ ՎԵՐԱԿԻՍՎԵԼՈՒ ՇԵՄԻՆ

 

Փաստը, որի մասին տեղեկացնում են սիրիական աղբյուրները, ոչ պակաս, քան հրաշք, դժվար է համարել: Խոսքը հետեւյալի մասին է. երբեմնի շքեղ, իսկ այժմ ավերակների վերածված Հալեպում օրերս ծնվել է երեխա՝ գլխի մեջ ունենալով... արկի բեկոր: Չէ, հրաշքը դա չէ, քանի որ կա շատ պարզ բացատրություն. հղի կինը հայտնվել է հրետակոծության գոտում ու վիրավորվել փորից: Նրան հասցրել են հիվանդանոց, շտապ կեսարյան հատում իրականացրել ու տեսել, որ բեկորներից մեկը երեխայի գլխի մեջ է: Հրաշքը դրան հաջորդող դրվագն է, երբ բժիշկներին հաջողվում է փրկել ոչ միայն նման ծանրագույն վերքով լույս աշխարհ եկած փոքրիկին, այլեւ ականի պայթյունից բզկտված մորը: Համենայնդեպս՝ սիրիական շատ աղբյուրներ տեղի ունեցածը խորհրդանշական են համարում, որ նորածին աղջնակի՝ Ամալի ¥արաբերենով՝ հույս¤ օրինակով կապրի նաեւ իրենց երկիրը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՄԱԳԵԴՈՆ

Ահա եւ պատերազմը՝ իր սարսափազդու դեմքով: Սակայն այս ֆոնին, մեղմ ասած, տարօրինակ է հնչում Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի` նախօրեին արված հայտարարությունը, ըստ որի՝ Սիրիայում ֆրանսիական օդուժի իրականացրած ավիահարձակումները դա Ֆրանսիայի «օրինական ինքնապաշտպանությունն» է: Իհարկե՝ նախարարը բացատրում է, թե իրենք հարվածում են «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ դիրքերին, թե այդ ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում պլանավորում է Ֆրանսիայում ահաբեկչական գրոհներ իրականացնելու մասին եւ այլն: Բայց մեկ է՝ միանգամայն անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս կարող է որեւէ երկիր իր սահմաններից շատ հեռուներում «ինքնապաշտպանվել»: Չնայած առեղծված չկա. «Որոշակիորեն հարցականի տակ է դրվել Եվրամիության հիմքերն ու նրա կենսունակությունը»,- անցնելով փախստականների մեծ հնչեղություն ձեռք բերած գերխնդրին՝ իր խոսքն է շարունակում Ֆաբիուսը: Եվ որպես ելք՝ նա առաջարկում է. «Եկել է ազնվորեն ասելու ժամանակը, որ ԵՄ-ն չի կարող բաց պահել դռները եւ ընդունել բոլոր փախստականներին...»: Հակառակ դեպքում՝ միգրացիոն հոսքերը կդառնան անկառավարելի, եւ դա կբերի «քաոսի, եվրոպական համակարգի անկման»: Ահա թե ինչից է պաշտպանվում Ֆրանսիան, թեեւ էլի անհասկանալի է, թե փախստականների հոսքերի խնդիրն այդ ինչպե՞ս են պատրաստվում լուծել Սիրիայում ինչ-որ անիմաստ օդային հարվածներով:

Կամ՝ այդ խնդրի մասին Փարիզում չէի՞ն մտածում, երբ դարձան Լիբիայի վրա արեւմտյան հարձակման առաջամարտիկները եւ Սիրիայի հետ կապված մինչ օրես էլ շարունակում են խոսել` «բռնապետ Ասադին պետք է հեռացնել» թեմայով, որն էլ եվրոպական ներկայիս աղետների գլխավոր հիմքերից մեկը դարձավ: Առավել եւս, որ այդ «ինքնապաշտպանությունից» հետո անգամ պարոն Ֆաբիուսի հունգարացի գործընկեր Պետեր Սիյատոն շատ ավելի «ծանր» տվյալ հնչեցրեց՝ դեպի Եվրոպա է շարժվում 30-35 միլիոն փախստական: Պաշտոնական տվյալներով՝ եվրոպական ներկայիս քաոսն առաջացել է մոտ 100-300 հազար փախստականների պատճառով, ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Եվրոպայում շարժի մեջ է կամ արդեն տեղավորվել է 1-1,5 միլիոն փախստական: Ուրեմն ինչի՞ կվերածվի Եվրոպան, եթե ոչ Հունգարիայի ԱԳ նախարարի ասած 30-35 միլիոն փախստականները, ապա գոնե նրանց կեսը հասնի Հին աշխարհ՝ գումարվելով այնտեղի մոտ 60-70 միլիոնանոց իսլամական շերտին:
Իսկ Լորան Ֆաբիուսի առաջարկած «դռները փակ պահելու» գաղափարը հազիվ թե օգնի: Այսօր էլ Եվրոպայի դռներն ամենեւին էլ լայն բացված չեն փախստականների առաջ, մինչդեռ անլեգալ մուտքերի դեմն առնելու ոչ մի գործնական տարբերակ դեռ չկա: Եվրոպայի ներսում էլ փախստականներն առաջ գնալու համար անգամ նորաստեղծ փշալարե սահմանների վրա են գրոհում: Նրանց կանգնեցնելու միակ ռեալ տարբերակը զենքն է, իսկ նման սպանդը Եվրոպան ներսից պայթեցնելու ուղիղ ճանապարհն է: Եվ որ այս պահին կան իրավիճակն այդ ուղղությամբ տանելու փորձեր, դա էլ է ակնհայտ:

ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ «ԲԱԶԱՐՆԵՐԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ

Հենց այս իրողությունների ֆոնին էլ տրվեց ՄԱԿ-ի Գերագույն անսամբլեայի 70-րդ նստաշրջանի մեկնարկը: Այս միջոցառումը կարծես թե դառնալու է այն «հավաքատեղին», որտեղ տրվելու է մեկ գլխավոր հարցի պատասխանը՝ դեպի ո՞ւր է գնում աշխարհը: Համենայնդեպս՝ հենց այդ մասին է վկայում այն փաստը, որ Նյու Յորք են մեկնում աշխարհի բոլոր հիմնական լիդերները, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի նախագահներն ու նույնիսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս օրերին էլ, կարծես թե, սեփական դիրքերը հստակեցնող վերջին քայլերն են իրականացվում: Այսպես՝ Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարեցին Կենտրոնական Ասիայով դեպի Եվրոպա տանող կոմունիկացիոն ուղիների շինարարության մեկնարկի մասին: Այդ ճանապարհը Չինաստանից Եվրոպա ամենակարճ ուղին է լինելու, ինչը խոստանում է գրեթե պարապուրդի մատնել Ասիայից Եվրոպա տանող եւ ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ծովային ուղիները: Երկրորդ. Պեկինը Վաշինգտոնում ակնհայտորեն դնելու է յուանը որպես միջազգային արժույթ ընդունելու հարցը, եւ հաջորդ փուլում, եթե հայտարարվի չինական արժույթը ոսկով ապահովագրելու մասին, ամերիկյան դոլարին շատ ծանր օրեր կսպասեն: Մի շարք գլոբալ տնտեսական թեմաներ եւս Պեկինը կդնի Վաշինգտոնի հետ բանակցությունների հիմքում, եւ եթե չլինեն պայմանավորվածություններ, ԱՄՆ-ն ու Չինաստանը առնվազն տնտեսական պատերազմից հաստատ չեն խուսափի: Առաջարկներն ընդունելու դեպքում էլ ԱՄՆ-ը մեծ հարցականի տակ է դնում համաշխարհային տնտեսական լիդերի իր կարգավիճակը: Մյուս կողմից՝ Ռուսաստանն արդեն առաջ է քաշել Սիրիայում եւ դրա հարեւան երկրներում ԻՊ-ին ոչնչացնելու իր ծրագիրը՝ Վաշինգտոնին կանգնեցնելով կա՛մ այն ընդունելու, կա՛մ համաշխարհային ահաբեկչությանը հաղթողի կարգավիճակը ռուսներին զիջելու երկընտրանքի առաջ: Ընդ որում, այս օրերին Վաշինգտոնը նորանոր փաստեր է ներկայացնում Սիրիայում ռուսական զինտեխնիկայի կենտրոնանալու մասին: Խոսքը մասնավորապես ավիացիոն եւ զրահատեխնիկական լուրջ միավորների մասին է: Սակայն վաշինգտոնյան այդ «բացահայտումները» կարծես թե միայն հակառակ էֆեկտն են տալիս՝ Մերձավոր Արեւելքի իրավիճակից անմիջականորեն տուժողները հիմնականում փորձում են Մոսկվայի հետ որոշակի հարաբերություններ կառուցել: Կարելի է բերել Իսրայելի վարչապետի` նախօրեին Մոսկվա կատարած այցը, որից հետո Նեթանյահուն հայտարարեց, որ ՌԴ-ի հետ պլանավորում են Սիրիայում համակարգված ռազմական գործողություններ իրականացնել: Այսօր ՌԴ նախագահը կընդունի Էրդողանին, եւ էլի քննարկումների առանցքը Սիրիան է: Այնուհետեւ՝ ռուս-իրանական ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդակցությունից հետո պաշտոնապես հայտարարվեց. «Մոսկվան եւ Թեհրանը համատեղ պայքար են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ»: Ավելին. Թեհրանից այնուհետեւ տեղեկացրին, որ այդ պայքարն անպայման կիրականացվի նախագահ Ասադի հետ համատեղ եւ որ արդեն իսկ Իրանի ռազմական խորհրդատուները Սիրիայում են:
Իսկ ահա եվրոպական դասական քաղաքական էլիտայի առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իրեն յուրահատուկ բաց տեքստով հայտարարեց. «Առանց Ռուսաստանի` հնարավոր չէ լուծել ժամանակակից աշխարհի կարեւորագույն խնդիրները»: Եվ, հասկանալի է, դեռ քրիստոնեական համարվող Եվրոպան այսպես արագ տեմպերով ու արհեստականորեն իսլամիզացնելու հիշատակված «փախստականներ» օպերացիան եւ Հին աշխարհում կաթոլիկության դիրքերի ահագնացող անկումը կամա, թե ակամա Մոսկվա-Վատիկան հարաբերությունները վերածում են ռազմավարականի:
Այս իրավիճակին հակազդել դեռ գերհզոր ԱՄՆ-ը հազիվ թե չփորձի, առավել եւս, որ նախագահական ընտրությունների շեմին Օբաման արտաքին քաղաքականության հետ կապված ծանր ներքին քննադատությունն ուսերին ունենալով՝ առանձնապես լայն մանյովրների հնարավորություն չունի: Միայն թե ինչ կերպ կկարողանա հակազդել, դեռ չի երեւում: Ասադին տապալել, երբ նա արդեն համաշխարհային ահաբեկչության դեմ գործնական պայքարի առաջամարտիկի համարում ունի, գրեթե անհնար է: Հազարավոր  հակաասադյան «չափավոր ընդդիմադիր» զինյալներ պատրաստելու թեման խայտառակ ձախողում ունեցավ: Փախստականների ճգնաժամից հետո դաշնակիցների հիմնական մասը բացահայտորեն հրաժարվում է որեւէ կերպ մասնակցել պատերազմին, մի մասն էլ՝ օդային անիմաստ հարձակումներից այն կողմ չի անցնում: Վերջին հույսը Թուրքիան էր, բայց Մոսկվա մեկնող Էրդողանը կարծես թե այդ տարբերակն էլ օրակարգից հանեց: Մնում է՝ ամերիկյան ցամաքային ուժերով Սիրիայում ինչ-որ բան անել, բայց այս հարցում էլ ռուսներն ու պարսիկներն առաջ ընկան:
Մի խոսքով՝ առաջիկա նյույորքյան մեծ «բազարների» օրերին Օբաման պետք է լուծումներ գտնի կամ գնա աշխարհը «կիսելուն»: Բայց այս դեպքում էլ ի՞նչ է անելու աշխարհով մեկ սփռված դոլարային սարերի հետ, որը կփլվի հենց նույն պահին, երբ ԱՄՆ-ը թեկուզեւ ակնարկի համաշխարհային կառավարումը կիսելու հնարավորության մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված