Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ՊՆԴՕՂԱԿՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

ՊՆԴՕՂԱԿՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Ինքն իրեն հասարակական-քաղաքական գործիչ հռչակած ոմն թափթփուկի` Բաքվում քաղաքական ապաստան ստանալը հանրության մոտ ծնել էր հարցադրում` իսկ ի՞նչ է արել Հայաստանի իրավապահ համակարգը, որպեսզի կանխի հայրենիքի դավաճանության այդ դեպքը, ու, մասնավորապես, ինչպե՞ս է կոնկրետ քրեական արարքի համար խափանման միջոցի  տակ գտնվող մեկը անարգել հատել երկու պետական սահման: Այդ հարցը Եռաբլուրում լրագրողներն ուղղել են անձամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, վերջինից ստանալով կցկտուր եւ բան չասող պատասխան:

ԱԱԾ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Է ԱՌՆՉՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՀԵՏ

Գորիկ Գուրգենիչի կցկտուր պատասխանը շատերը քննադատեցին` տարակուսելով, թե ինչ վիճակ է տիրում Ազգային անվտանգության ոլորտում, սակայն ոմանք էլ դա մեկնաբանեցին որպես ակնարկ, որ ԱԱԾ-ն նկատել է եւ հրապարակավ արձանագրում է որոշ ոլորտներում առկա «բարդակային» վիճակը:
Ինչեւէ, երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածեց հատուկ հաղորդագրություն «Ժառանգություն» խմբակցությունում միակ կուսակցական մնացած ճղճղան Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ: ԱԱԾ-ն սույն տիկնոջը բնութագրում է որպես «21-րդ դարում «Բաստիլներ քանդող», ժամանակավոր կառավարություններ ձեւավորող, իրենց հեղափոխական բառապաշարով հասարակությանն ակնհայտորեն հոգնեցրած»:
Միաժամանակ ԱԱԾ-ն մատնանշում է. «Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Ազգային ժողովի բարձր ամբիոնը, թույլ է տվել սադրիչ արտահայտություններ:
«Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով  Զ. Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունն, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն, ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն եւ փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը»: Եվ վերջում պետանվտանգությունով զբաղվող գերատեսչությունը զգուշացնում է քրեական պատասխանատվության մասին. «Չցանկանալով ներքաշվել էմոցիոնալ եւ անբովանդակ «քննարկումների» մեջ` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները եւ նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են եւ այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առավել եւս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»: Մինչ վերջերս ցանկացած բնույթի կոչեր ազատորեն շրջանառվել են «Ֆեյսբուքում», որոշ քաղաքացիներ նույնիսկ քաղաքական դրդապատճառներով սպանություն կատարելու կոչեր են հնչեցրել, սակայն դեռեւս չէր եղել դեպք, որ այդպիսի ակնհայտ հանցավոր կոչերի համար որեւէ մեկին պատասխանատվության ենթարկեին:

Եվ ահա նման կոչերի անթույլատրելիության եւ դրա համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին պաշտոնապես խոսում է ԱԱԾ-ն, այն էլ` կոնկրետ քաղաքական ֆիգուրին հասցեագրելով իր զգուշացումը: Ճիշտ է, դեպքեր եղել են, որ քաղաքական գործիչները, զորօրինակ, Ժիրայր Սէֆիլյանը, պատասխանատվության ենթարկվի սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքների համար, սակայն առաջին անգամ է, որ ԱԱԾ-ն բավարարվի ոչ թե չորուցամաք «արձանագրային» տեքստով կոնկրետ հանցագործության եւ քննչական գործողությունների մասին, սակայն առաջին անգամ է, որ պաշտոնական հրապարակային զգուշացում է հնչում քաղաքական գործչի հասցեին:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՓՈՒԼԸ

Այժմ Արցախի հարցում հերթական բանակցային աշխուժացման փորձ է նախաձեռնվում, մի քանի օրից Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Նյու Յորքում, իսկ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույսեր է հայտնում , որ մինչեւ տարեվերջ կկայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:
Թե ինչ ընթացք դա կունենա, ինչպիսի եսիմինչական սկզբունքներ կմշակվեն կամ չեն մշակվի այս անգամ, այլ հարց է: Սակայն քարոզչական դաշտում վերջին շաբաթներին մոլեգնում է հայ հանրությանը Արցախի հարցում ալեկոծելու գործընթացը: Քարոզչական սխեմայի կարեւորագույն մասնակիցն է ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը, որը մատուցում է ահավոր դավադրության պատկեր` իբր ռուս խաղաղապահները մուտք են գործում Արցախ, իսկ այնուհետ տեղի է ունենում Արցախի վերադարձը Ադրբեջանին Բաքվի` Մոսկվայի առջեւ խոնարհվելու դիմաց: Եվ «Ստրատֆորը» վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անգամ է նման «գլուխգործոց» երկնում, որը արդեն ամերիկահպատակ տեղական քարոզիչները տիրաժավորում են, ծաղկացնում եւ որպես վերջին ատյանի ճշմարտություն, մատուցում հանրությանը: Եվ հետաքրքրական է, որ սկզբում դա մուտք է գործում ադրբեջանական քարոզչական դաշտ, եւ այդտեղից հայկական կոչվող որոշ կայքեր շտապում են թռցնել ավելի շուտ, քան հասցնում են ադրբեջանական կայքերը:
Թերեւս, դա տեղեկատվական-հոգեբանական պատերազմի ամենակեղտոտ եւ ագրեսիվ դրվագն է, որով փորձ է արվում գրգռել հանրությանը եւ դրդել ագրեսիվ հեղափոխական գործողությունների: Խաղում են թերեւս ամենանուրբ լարի վրա, ու բոլորովին վատ չէր լինի, որպեսզի Գորիկ Գուրգենիչի գերատեսչությունը զբաղվի ոչ միայն Զարուհի Փոստանջյանով, այլեւ այդ քարոզիչներով: Առավել եւս, որ հայտնի տականքի` Բաքվում ապաստան գտնելը ու այդտեղից հնչած գարշելի վայրահաչոցները այնպիսի ֆոն են ստեղծել, որ հանրությունը կողջունի ամենախիստ միջոցներն ընդդեմ դավաճանների:

ԻՆՉՊԵՍ ՀԱՐԱՄԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԸ

Սահմանադրական փոփոխությունների գործընթացում «Ոչ»-ի ճակատի ներուժը գործնականում ոչ ոք առանձնապես լուրջ չի համարում: Դրան առանձնապես ոչինչ չավելացրեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի հայտարարությունը: Ճիշտ է, տոն օրով ծեր աղվեսի հնչեցրած հայտարարությունը գարշելի նստվածք թողեց, բայց ոչ ավելին:
Սակայն նույն օրը տեղի ունեցավ մի անբարո միջադեպ: «Հայազն» կուսակցության` դեպի ՀՀԿ գրասենյակ կատարած բավականին սակավամարդ երթից հետո դաժանագույն ծեծի ենթարկվեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Անշուշտ, միանգամից դժվար է ասել` դա հատուկ կազմակերպած սադրա՞նք էր, կոնկրետ ինչ-որ մեկի կողմից արված անասունությո՞ւն, որը պարզապես համընկավ Անկախության օրվա հետ, կամ միգուցե այլ դրդապատճառներով կատարված մաքուր քրեական արա՞րք, որը փորձել էին մատուցել «քաղաքական» հողածածկույթի ներքո... Բայց պարզ է մի բան` որ անկախ դրդապատճառից եւ այլ հանգամանքներից, դա օգտագործվել եւ օգտագործվում է իրավիճակը սրելու համար:
Բնական է, որ միանգամից տեղի ունեցավ վրդովված ազատամարտիկների բողոքի գործողություն, որ հնչեցին բազում ցասումնալից խոսքեր, սակայն հարց է առաջանում` իսկ ի՞նչ նպատակով էր դա գրեթե կես օր ուղղակիորեն հեռարձակվում ինտերնետային հեռուստաեթերով, իսկ այնուհետ բավականին անսպասելի հեռարձակումը դադարեցվեց:
Եվ, ի դեպ, պատահական չպետք է համարել, որ այն նույն քարոզչամիջոցը, որը տիրաժավորում էր ամերիկյան ծագում ունեցող սարսափելի հեքիաթը, իբր ռուսները մեզ իզութոզով ծախում են թուրքերին, այժմ էլ սկսեց դայլայլել ինքնադատաստանը քաղաքական եւ անգամ կենցաղային ինստիտուտի վերածելու անհրաժեշտության մասին: Ընդամենը մի փոքր մեջբերում. «Ինքնադատաստանը Հայաստանում աստիճանաբար վերածվում է կենսական անհրաժեշտության` լիակատար անպատժելիության եւ ամենաթողության ֆոնին: Այն հրամայական է ոչ միայն ազատամարտիկների դաշինքի անդամների համար, որոնց հանդեպ բռնության արդեն 4-րդ կամ 5-րդ դեպքն է տեղի ունենում: Ինքնադատաստանը կենսական անհրաժեշտություն է դառնում Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիների համար, որովհետեւ չկա երկրում նրանց շահն ու անվտանգությունը լիարժեք երաշխավորող իրավապահ եւ դատական համակարգ:
Գուցե միայն ինքնադատաստան երեւույթի ծավալումը ստիպի իշխանությանը գնալ այդ համակարգի ձեւավորմանը` համընդհանուր կոնսենսուսի եւ փոխզիջման շրջանակում»:
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացիական պատերազմ բորբոքելու կոչ, ու դա նույնպես չպետք է անուշադրության մատնվի: Այնպես որ, ցնցումներից եւ 5-րդ շարասյուների առավել քան վտանգավոր գործողություններից պաշտպանվելու եւ դրանք վնասազերծելու համար իրոք կենսական անհրաժեշտություն է ստեղծվել ձգելու պնդօղակները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված